Սև ծովում հայտնաբերվել է 2400 տարի առաջ խորտակված նավ, որը բացարձակապես չի վնասվել


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Գիտնականներին հաջողվել է Սև ծովի խորքում հայտնաբերել չվնասված նավ: Դրա երկարությունը կազմում է 23 մ, իսկ ջրի տակ նավը գտնվել է առնվազն 2400 տարի:

Թվում է, որ հին հունական նավը, որում 15-25 մարդուց բաղկացած արշավախումբ է եղել, խորտակվել է փոթորկի ժամանակ և այդ օրվանից ի վեր իր հանգիստն է գտել ջրի խորքում՝ առանց վնասվելու և առանց կորցնելու ղեկը, նստարանները, տախտակները:

Նման տեսք ունեցող նավեր պատկերների տեսքով հանդիպում են հին հունական ծաղկամանների վրա, որոնցում Օդիսեյը փրկվում է տախտակամածի վրա հարձակվող սիրեններից:

Նավը պահպանվել է Սև ծովի «մեռյալ գոտում»՝ 2 կմ խորության վրա, որտեղ չափազանց քիչ թթվածին ու լույս կա: Ոչ մի կենդանի էակ այնտեղ գոյատևել ի զորու չէ, սակայն այստեղ հրաշալի պայմաններ են ստեղծված տարբեր հնագույն իրերի լավ պահպանման համար:

Բուլղարիայից ոչ հեռու՝ Սև ծովի տարածքում բրիտանական The Black Sea Maritime Archaeology Project արշավախումբը 2015 թվականից ի վեր գտել է արդեն 67 հնագույն նավ:

Դրանց թվում են Բյուզանդական, Հռոմեական և Օսմանյան կայսրությունների մի քանի նավեր, որոնք ջրի մեջ են գտնվել ավելի քան երկու հազարամյակ և հրաշալիորեն պահպանվել են:

Ջրի խորքերն են ուղարկվել հեռակառավարում ունեցող երկու ապարատներ, որոնք 1800 մ խորության վրա նկարահանումներ են արել:

Արշավախումբն առաջին հերթին զբաղվում էր գեոֆիզիկական հետազոտություններով, սակայն նավերը շատ հետաքրքիր տեղեկություններ տվեցին սևծովյան անտիկ հասարակությունների կյանքի մասին:

Սաութհեմփթոնի համալսարանաի պրոֆեսոր Ջոն Ադամսը պատմել է, որ գտնված նավը կարող է ամբողջությամբ փոխել պատկերացումները անտիկ ժամանակների ծովագնացության և նավաշինության մասին:

Նավը դուրս բերել չի հաջողվել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ամբողջական ապամոնտաժում, և այս գործողությունը մեծ գումարների հետ է կապված: Հաջողվել է ցամաք դուրս բերել նավի միայն մի փոքր հատվածը, որն էլ ռադիոածխածնային հետազոտության են ենթարկել՝ պարզելով գտածոյի տարիքը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․