Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է..․ Յոհան Գյոթեի 20 մտքերը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն գրականության անմահ ներկայացուցիչներից է, ում մտքերը հնարավոր չէ` անտարբեր թողնեն որևէ մեկին։ Առաջարկում ենք լսել / ընթերցել նրա ամենահայտնի մտքերը։

  • Ոչինչ այնքան չի մատնում մարդուն, որքան այն, ինչի վրա նա ծիծաղում է։
  • Նա է իրոք երջանիկ, ով ոչ ոքի վրա չի գոռում՝ ցույց տալով, որ իրենից ինչ-որ բան է ներկայացնում։
  • Որտեղ որ հիմարությունը օրինակելի է, այնտեղ իմաստությունը խենթություն է։
  • Տվե՛ք մարդուն նպատակ, որի համար արժե ապրել, ու նա կհաղթահարի բոլոր խնդիրները։
  • Ով զգում է սեփական գրավչությունը, նա էլ հենց դառնում է իրականում գրավիչ։
  • Տղամարդու ընտրած կնոջից հնարավոր է անմիջապես հասկանալ, թե ով է նա ու ինչ է ուզում կյանքից։
  • Միայն նրանք են արժանի ազատության ու կյանքի, ովքեր դրանց համար ամեն օր պայքարում են։

 

 

  • Այնտեղ, որտեղ լույսն ուժեղ է, ստվերներն ավելի խիտ են դառնում։
  • Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է։
  • Ամեն մեկը լսում է միայն այն, ինչ հասկանում է։
  • Ոչինչ կորսված չէ այնքան ժամանակ, որքան որ կորսված չէ ամեն ինչ։
  • Սովորել կարելի է միայն այն, ինչ սիրում ես։
  • Համբույրն այն է, երբ երկու հոգի հանդիպում են իրար շուրթերով։
  • Ավելի վտանգավոր մարդ, քան հիմարը, ով իրեն խելացու տեղ է դնում, չկա։
  • Եթե դուք պատկերացնեիք, թե ձեր խոսքն ինչքան սխալ են հասկանում, ավելի հաճախ կլռեիք։
  • Հնարավոր չէ միշտ հերոս լինել, բայց կարելի է միշտ մարդ մնալ։
  • Բոլոր մարդիկ ունեն մի հատկանիշ․ նրանք ուզում են ամեն բան սկսել զրոյից։
  • Սերը ոչ մի ընդհանուր բան չունի խելքի հետ։
  • Լավ տրամադրությունը միշտ որսացե՛ք։ Այն մեզ հաճախ չի այցելում։




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․