Ինչպես ազատվել կոշտուկներից և սեղմվելու հետևանքով առաջացած վերքերից. 10 բնական միջոց


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ոտքերն օրվա ընթացքում մեծ ծանրաբեռնվածության են ենթարկվում։ Ոտքերին հաճակ կոշտուկներ ու վերքեր են առաջանում սեղմվելու արդյունքում, ինչը լուրջ անհարմարություն և ցավ է պատճառում։ Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդիրներից։

Կիտրոն։ Եթե ոտքերին կոշտուկ է առաջանում, հաճախ ցավը կենտրոնանում է վնասված հատվածի մեջտեղում, որը մշտական ազդեցության է ենթարկվում կոշիկի կողմից։ Արդյունքում՝ բորբոքումը միայն սրվում է։ Հակաօքսիդանտների և հանգստացնող հատկությունների շնորհիվ կիտրոնն արդյունավետորեն փափկեցնում է մաշկը։

Գերչակի յուղ։ Եթե կոշտուկներն ու սեղմման հետևանքով առաջացած վերքերը շատ կոշտ են, սա կարող է դառնալ լուծման լավագույն միջոցը։ Գերչակի յուղը վաղուց է օգտագործվում մաշկային հիվանդությունների բուժման ընթացքում։ Այն փափկեցնում է կոշտուկներն ու սեղմման հետևանքով առաջացած վերքերը, եթե խառնեք տաք ջրի ու օճառի հետ։ Ոտքերը մի քանի րոպե պահեք այդ խառնուրդի մեջ, ապա քարի օգնությամբ հեռացրեք կոշտ հատվածները։

Սոխ։ Սոխը հարուստ է օգտակար նյութերով և թթուներով, որոնք կարող են չեզոքացնել վարակներն ու ամրացնել իմունային համակարգը։ Բացի այդ՝ սոխի հյութը փափկեցնում է կոշտուկներն ու սեղմման հետևանքով առաջացած վերքերը, արագացնում մաշկի մահացած հատվածներից ազատվելու գործընթացը։ Հարկավոր է սոխը դնել վնասված հատվածին, կապել որքան հնարավոր է՝ երկար ժամանակով։

Կերակրի սոդա։ Սոդան մաշկը պաշտպանում է արտաքին գործոնների ազդեցությունից և օգնում պահպանել դրա առողջությունը։ Ջրի մեջ սոդա լցրեք և ոտքերը դրեք դրա մեջ՝ կոշտուկներն ու սեղմման հետևանքով առաջացած վերքերը փափկեցնելու համար։

Սխտոր։ Սխտորն ամենաուժեղ հակաօքսիդանտներից է։ Այն մի շարք սննդարար նյութեր է պարունակում, որոնք օգնում են լավացնել ոտքերի վիճակը և ազատվել բորբոքումից։ Այս հակաբակտերիալ միջոցը կօգնի ոտքերը պաշտպանել վարակներից։

Մերսում։ Մարմնի որևէ հատված մերսելով՝ լավացնում եք արյան հոսքը դեպի այդ հատված։ Օդով հարուստ արյունը կարող է օգնել ազատվել մաշկի մահացած բջիջներից և խթանել նորերի առաջացումը։ Մերսումը կօգնի նաև փափկեցնել կոշտուկները, հեշտացնել դրանց հեռացումը։

Պապայա։ Պապայան զարմանալի միրգ է, որը կարող է մեծապես նպաստել առողջությանը։ Քամեք պապայայի հյութը և դրանով մերսեք մաշկի վնասված հատվածը։ Սա կօգնի ավելի արագ ազատվել մահացած մաշկից։ Արդյունքում՝ մաշկի վերականգնումը կարագանա։

Ասպիրին։ Շատերն այս դեղամիջոցն ասոցիացնում են միայն գլխացավի հետ, սակայն այն օգնում է նաև իջեցնել արյան ճնշումը։ Դա լավացնում է արյան հոսքը դեպի վերջույթներ, որտեղ էլ ամենից հաճախ կոշտուկներ ու վերքեր են առաջանում։

Անգլիական աղ։ Սա ամենաարագ արդյունք ապահովող միջոցներից չէ, բայց բավական արդյունավետ է։ Տաք ջրի մեջ անգլիական աղ լցրեք, ոտքերը դրա մեջ պահեք 10-15 րոպե։ Դա կօգնի փափկեցնել կոշտացած մաշկը և հեշտացնել դրա հեռացումը։

Վիտամին E: Այս վիտամինը լավացնում է մաշկի վիճակը, արագացնում մահացած բիջների հեռացումը։ Վիտամին E-ով հարուստ են.

արևածաղկի սերմերը
պնդուկը
բրոկոլին
դդումը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․