Պահապան հրեշտակ ոչ բոլորն ունեն...


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Պահապան հրեշտակը մարդու անհատական պաշտպանն է: Համարվում է, որ դրանք մահացած մարդկանց լուսավոր հոգիներն են: Ոմանք համոզված են, որ Պահապան հրեշտակներ չկան:

Ինչ են անում Պահապան հրեշտակները մեզ համար:

1. Նրանք մեզ օգնում են գնալ կյանքի ճանապարհով և աշխատում են այնպես անել, որ աշխարհը յուրացնենք նվազագույն վնասվածքներով և սխալներով: Պահապան հրեշտակները մշտապես մեզ հուշումներ են անում: Մարդու առաջադրանքն է՝ սովորել դրանք տեսնել:

2. Մեր պահապանները մեզ պաշտպանում են տարատեսակ տհաճություններից և բացասական էներգիայից:

3. Պահապան հրեշտակները պատասխանատու են Աստծո հետ մարդու շփման համար: Նրանք Նրան են փոխանցում մարդու խնդրանքները, աղոթքները, շնորհակալության խոսքերը:

Արդյոք ամեն մարդ ունի՞ Պահապան հրեշտակ
Ոչ, ոչ բոլորը: Պահապան հրեշտակ չունեն վատ գաղափարներով առաջնորդվողները: Այդպիսի մարդիկ կարող են մութ հովանավոր ձեռք բերել, որը նրանց ավելի և ավելի կհեռացնի ճիշտ ուղուց: Պահապան հրեշտակ ունենում են միայն նրանք, ովքեր արժանի են:

Անձնական պահապանը կարող է փոխվել՝ նրա նպատակներից կախված: Եթե մարդը մշտապես զարգանում է, օգնում է մարդկանց, ապրում է Աստծո օրենքներով և իր առջև նոր, ավելի հոգևոր նպատակներ է դնում, ապա նրա հովանավորն էլ կարող է փոխարինվել ավելի ուժեղով:

Հնարավո՞ր է կորցնել Պահապան հրեշտակին

Կարելի է երկու դեպքում:
Եթե մարդը հրաժարվում է իր հոգևոր առաքելությունից, կարող է զրկվել հովանավորից:

Հոգևոր օրենքների լուջ խախտում: Սրանց շարքին կարելի է դասել չարությունը, վիրավորանքը, ստորությունը, մեղքերը, հանցագործությունները:

Հնարավո՞ր է այնպես անել, որ Պահապան հրեշտակը վերադառնա
Եթե մարդը հասկանա, որ վատ վարվեց, ներողություն խնդրի և հետո սխալներ չանի, օգնականը կվերադառնա: Այդ դեպքում մութ հովանավորչությունը կվերանա:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․