YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Երբևէ կարող էիք պատկերացնել, որ մեր սիրած մրգերից մեկը՝ տանձը, ունի բուժիչ հատկություններ Տանձահյութն օգտագործվում է նաև սրտային, թոքային, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։
Այն հրաշալի է միզապարկի բորբոքման և երիկամային հիվանդությունների դեպքում առավել օգտակար են վայրի տանձենու պտուղները: Տանձի թթվաշ և պինդ տեսակները ամրապնդում, կազդուրում են լյարդը և ստամոքսը, գրգռում ախորժակը, սակայն հակացուցված են տարեցներին:
Գլխապտույտի դեպքում կարող եք եփել տանձը այնքան, որպեսզի փափկի, ապա եփուկով թրջոցներով դրեք ճակատին։ Իսկ տանձի սերմերն ունեն հակաճիճվային հատկություն, պարզապես պետք է ուտել միջուկը։ Շաքարային դիաբետի դեպքում ազնվամորու, հոնի հյութերից բացի՝ խորհուրդ է տրվում նաև տանձի թարմ հյութը։
Որպես դիետիկ սնունդ կիրառվում է ոչ միայն դիաբետի դեպքում, այլև՝ որպես նիհարեցնող միջոց։ Հիշեք, սակայն, որ տանձ ուտելուց հետո խորհուրդ չի տրվում միս ուտել` վերջինիս դժվարամարս լինելու պատճառով։ Նաև հարկավոր է քաղցած վիճակում տանձ չուտել, տանձ ուտելուց հետո էլ ջուր չխմել։