Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե հավի կաշի ուտեք


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Գոյություն ունեն բազմաթիվ ճաշատեսակներ, որոնց բաղադրության մեջ ներառված է նաև հավի կաշին։ Այն հաճախ օգտագործվում է մսային ռուլետների բաղադրատոմսերում։ Շատերն են այն կալորիական մթերք համարում՝ աշխատելով խուսափել դրա օգտագործումից կամ սահմանափակելով։

Խնդիրն այն է, որ հավի կաշին ճարպ է պարունակում, ինչն էլ դրանից հրաժարվելու պատճառ է դառնում։ Դիետոլոգները հավի կաշի խորհուրդ չեն տալիս օգտագործել այն մարդկանց, ում արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է։ Այն համատեղելի չէ նաև սննդակարգի հետ, որը կազմված է քաշից ազատվել ցանկացող մարդկանց համար։ Մյուսները կարող են առանց անհանգստության օգտագործել այն, իհարկե, չափի մեջ։

Հավի կաշին օգտակար է իմունիտետի համար։ Քչերը գիտեն այն մասին, որ հավի կաշին մեծ քանակով վիտամիններ է պարունակում, մասնավորապես՝ A, E վիտամիններ, ինչպես նաև՝ B խմբի վիտամիններ՝ B2, B6, B12 և այլն։ Բացի դրանից՝ հավի կաշին հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են կալիումը, երկաթը, ֆոսֆորը, մագնեզիումը, ինչպես նաև սպիտակուցներով։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․