Դդմիկի առողջարար հատկանիշները. Բուժիչ դեղատոմսեր


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Հասունացած դդմիկի պտղասերմի միջուկը պարունակում է մոտ 50 % ճարպ, հարուստ է փրփրանյութերով:

Ա. Դդմիկն ու հատկապես դրանից ստացված հյութը, բնական հեղուկ է, որի մեջ լուծված օգտակար հյութերը հեշտությամբ են յուրացվում:

Բ. Դդմիկի մեջ կալիումը մոտ 150 անգամ շատ է նատրիումից, որի շնորհիվ հեռացվում են ներքին՝ աննկատ ու արտաքին այտուցները:

Գ. Դդմիկն այն մթերքներից է,որը կարելի է ուտել ամեն օր՝ հում, կիսահում, եփած վիճակում, ունի ցածր կալորիականություն, սակայն արագ է հագեցնում քաղցը: Հրաշալի դիետիկ ուտեստ է նիհարել ցանկացող մարդկանց համար:

Դ. Հում պտղամիսը նպաստում է ստամոքսահյութի արտազատմանը, իսկ եփվածն օգտակար է ստամոքսի բարձր թթվայնության, բորբոքման ու խոցի պարագայում:

Ե. Տիբեթի իմաստունները կարծում են որ կարելի է ուտել օրը մինչեւ 1.5 կգ դդմիկ, ինչի շնորհիվ կակտիվանա աղիների շարժող ուժն ու կկանխարգելվի գիրացումը:

Զ. Կարոտինոիդներն ու ասկորբինաթթուն ամրացնում են օրգանիզմը, չեզոքացնում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը, կանխարգելում են վաղաժամ ծերացումը:

Է. Դդմիկի 100 գ պտղամսում պարունակվում է օրգանիզմին անհրաժեշտ սիլիցիումի 100 % -ը: Սիլիցիումը պարզապես անհրաժեշտ է կանանց միոմայի դեպքում:

Ը. Դդմիկը իջեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ, նպաստում է խաղողաշաքարի յուրացմանը:

Թ. Պարունակում է ծանր մետաղները, ռադիոակտիվ տարրերը չեզոքացնող նյութեր:

Ժ. Դդմիկը արյունը մաքրող ու հակաանեմիկ ազդեցություն ունի:

 

 

Ի. Կարգավորում է մագնիումի, ֆոսֆորի ու կալցիումի փոխանակումն օրգանիզմում, որի շնորհիվ տրոհվում ու հեռացվում են վնասակար նստվածքները: Կերեք արթրիտների դեպքում:

Լ. Օգտակար է լյարդին, նպաստում է լեղու արտազատմանը:

Խ. Հյութը սպիտակեցնում ու երիտասարդացնում է մաշկը:

Ծ. Ծաղիկն ունի հակաալերգիկ, նյարդերը հանգստացնող հատկություն:

Կ. Սերմը պարունակում է մոտ 50 % ճարպ, մեծ քանակությամբ օմեգա -3 չհագեցված ճարպաթթուներ, բջիջների թաղանթը պաշտպանող լեցիտին:

Դեղատոմսեր դդմիկով. Այտուցներ: Ընտրեք թարմ, նոր հասունացող 20-25 սմ երկարության պտուղը, շոգեխաշեք կեղեւի հետ միասին, կերեք օրը 100 գ առանց համեմելու կամ կերեք օրը 15-25 հատ չբոված սերմ:

Զարկերակային բարձր ճնշում, այտուցվածություն: Խմեք դդմիկի թարմ հյութ՝ 50-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 1.5 ժամ առաջ կամ հետո:

Երիկամների հիվանդություններ, ցիստիտ: Խմեք դդմիկի թարմ հյութ՝ 70-ական մլ, օրը 2 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

Հոդատապ,, օստեոխոնդրոզ, ճարպակալում: Կերեք դդմիկի թարմ քերուկը՝ առաջին օրը 1-ական ճ. գ.՝ 2 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Յուրաքանչյուր հաջորդ օրը ավելացրեք 1-ական ճ. գ.՝ 10-րդ օրից կերեք 10-ական ճ. գ. ( մոտ 100 գ), օրը 2 անգամ:

Ստամոքսահյութի բարձր թթվայնություն, ստամոքսի , ենթաստամոքսային գեղձի բորբոքումներ: Կերեք շոգեխաշած դդմիկի պտղամիսը՝ առաջին օրը 1-ական ճ. գ.՝ 3 անգամ, ուտելուց անմիջապես առաջ: Աստիճանաբար ավելացրեք չափաբաժինը՝ մինչեւ 50 գ ՝ օրը 3 անգամ:

Շագանակագեղձի բորբոքում: Հասունացած դդմիկի սերմը տրորեք, 100 գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք: Հումքը մզեք ու ստացված հեղուկը խառնեք թուրմի հետ: Խմեք 50-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

Նեւրոզ, նյարդային լարվածություն, անքնություն: Փոշիացրեք հասունացած դդմիկի չբոված, չոր սերմի միջուկը: 1 ճ. գ. հումքը լցրեք 50 մլ ջրի մեջ, խառնեք ու խմեք ուտելուց 15 րոպե առաջ՝ օրը 3 անգամ:

Ալերգիա, մաշկային հիվանդություններ: Դդմիկի 2 ճ. գ. թարմ կամ 1 ճ. գ. չորացրած ծաղիկները 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 50-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: ,

Հեպատիտներ, խոլեցիստիտ: Դդմիկը մանրացրեք, 100 գ հումքը լցրեք 200 մլ եռացող կաթի մեջ, 2-3 րոպե եփեք: Կերեք օրվա ընթացքում: Նույն կերպ եփեք 100 գ գազարի ու դդմիկի (1 :1 ) խառնուրդը:

Շաքարային դիաբետ: Վերոգրյալ բոլոր դեղատոմսերի օգտագործման դեպքում նվազում է շաքարի պարունակությունը արյան մեջ:

ԶԳՈւՇԱՑՈւՄ: Տապակած դդմիկը հակացուցված է աթերոսկլերոզի, ենթաստամոքսային գեղձի ու լեղապարկի բորբոքումների դեպքում: Դդմիկի հում պտղամիսը խորհուրդ չի տրվում ստամոքսահյութի բարձր թթվայնության պարագայում՝ ստամոքսաբորբի, պանկրեատատի, ստամոքսի ու 12-մատնյա աղու խոցի դեպքում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Երբ սկսես խեղդվել, այն ժամանակ էլ ստիպված կլինես սովորել լողալ... իտալական 15 միտք

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Իտալական մշակույթն ...

Ընթերցվող․․․