Կենդանակերպի ամենահումորային և ուրախ նշանները․ ամենաբարձր աստիճանից ամենացածրը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Առանց ծիծաղի շատ դժվար կլիներ ապրել: Մենք ծիծաղում ենք տարբեր պատճառներով, և հումորի զգացումը կախված է մեր ընկալումներից, մտածելակերպից, ապրումներից ու կյանքի փորձից:

Այս վարկանիշային ցուցակը կհուշի, թե կենդանակերպի նշաններից ով է առանձնանում հումորի անկրկնելի զգացումով և ով է ուղղակի վայելում շրջապատող մարդկանց ծիծաղելի հումորները:

1. Կշեռք
Նրանք սիրում են ծիծաղեցնել մարդկանց և փոխարենը ստանում են դրական էներգիա, իսկ հանուն դրա ունակ են անել ավելի անկանխատեսելի բաներ: Նրանց համար կարևոր է, որ շրջապատողների համար ծիծաղելի լինի: Կշեռքները կենդանակերպի ամենաշփվող նշաններից են և հենց այդ պատճառով հումորով էլ առաջին տեղերից մեկում են:

2. Աղեղնավոր
Աղեղնավորը սիրում է պատմել ծիծաղելի պատմություններ, ընդ որում՝ այնքան հմտորեն է դրանք ծաղկեցնում, որ նույնիսկ ամենահասարակ իրավիճակը կարող է թվալ կատակերգությունից մի հատված: Երեկույթներին և ընկերական շրջապատում նա այնքան անեկդոտ կպատմի մինչև լսարանը ծիծաղից ուժասպառ լինի:

3. Երկվորյակ
Երկվորյակները սիրում են հումոր և հաճախ կատակում են մարդկանց հետ: Այս նշանը դիվանագիտորեն սովորեցնում է մարդկանց կատակել իրենք իրենց հետ և ծիծաղել սեփական թերությունների վրա: Վստահ եղեք, որ երկվորյակները չեն լռի, եթե դուք հայտնվեք որևէ հումորային իրավիճակում:

4. Կարիճ
Եթե լավ ծանոթ չեք կարիճներին, ապա նրա հումորը ձեզ կարող է կոպիտ թվալ: Հետագա շփումներից հետո չեք կարողանա զսպել ծիծաղը՝ չնայած հումորը առաջվա պես կլինի ագրեսիվ: Նա չի դատում իրավիճակներն ու մարդկանց, պարզապես ազնվորեն բարձրաձայնում է իր տեսակետը: Կարիճը նաև սև հումորի մեծ սիրահար է:

5. Կույս
Կույսը՝ սարկազմի թագուհին է: Ինչ տեղի է ունենում իր շուրջը կամ իր հետ՝ նա կատակի է վերածում և օգտագործում է, որպեսզի ստիպի մարդկանց սարկազմով ծիծաղել ու արձագանքել: Կույսի համար միևնույնն է, թե ինչ կմտածեն իր մասին: Այդպիսի վարքը նրան օգնում է դիմանակայել տհաճ իրավիճակներին՝ առավելագույնս քիչ սթրես ապրելով:

6. Խոյ
Խոյի հումորը ուղիղ է և հաճախ արտահայտվում է ժեստերով, մարմնի լեզվով ու ցենզուրայից դուրս անեկդոտներով: Այս նշանը գերադասում է ուրախ գործողություններ, բնական հումորներ, և որքան էլ որ տարօրինակ թվա՝ մարդկանց դուր է գալիս Խոյերի այդ «ջրիկությունը»:

7. Առյուծ
Առյուծներն օժտված են հումորի զգացումով, սակայն երբեմն չափը շատ են անցնում՝ ցանկանալով ավելի ծիծաղելի թվալ, քան կան: Նրանք փորձում են բավական մանրամասներով պատմել, որպեսզի պատմությունը դարձնեն հյութալի: Բայց շատ ավելի լավ է ծիծաղել ուրիշի հումորների վրա, քան անհաջող ստեղծել սեփականը:

8. Ձկներ
Ձկները սիրում են երկար պատմություններ պատմել և տարվում են․․․ Լսարանը կորցնում է հետաքրքրությունը, կորում է տարածության մեջ և սկսում է ննջել: Ավելի լավ է ժամանակին կանգ առնել, քան շարունակել պատմությունը՝ փորձելով անհաջող կերպով ծիծաղեցնել շրջապատին:

9. Ցուլ
Ցլի հումորը պասիվ է և տհաճության աստիճան պարկեշտ: Իրենք ավելի շատ գերադասում են ծիծաղել ուրիշի հումորների վրա, քան ինքնուրույն հումոր անել: Ցլերը կարող են բավական ծիծաղելի լինել ընկերական զրույցներում, հատկապես երբ նրանց ուշադիր լսում են:

10. Խեցգետին
Խեցգետնի հումորը ուղղված է դիմացինին ցածրացնելու վրա: Նա իրեն ծիծաղելի է զգում այն ժամանակ, երբ մյուսները համարում են իր հումորը երկիմաստ: Այս նշանի ամբողջ զգայունությամբ և հուզականությամբ հանդերձ՝ նա պետք է փորձի ավելի թեթև կատակել և լինել առավել նրբանկատ:

11. Այծեղջյուր
Ավելի հաճախ Այծեղջյուրի դեմքին չեն արտահայտվում հույզերը, և մարդկանց թվում է, որ նրանց ընդհանրապես հնարավոր չէ ծիծաղեցնել: Այս նշանին կարելի է խորհուրդ տալ մեկ բան՝ գտեք կյանքում ծիծաղելի որևէ բան և սովորեք ծիծաղել ինքներդ ձեզ վրա: Դա կքանդի ձեր և մարդկանց միջև գոյացած արգելապատնեշը:

12. Ջրհոս
Ջրհոսները հաճախ ինքնամփոփ են, հեռացած մարդկանցից և ամեն կերպ փորձում են թաքցնել սեփական հույզերն և զգացմունքները: Որպես հուշում այս նշանի տակ ծնված մարդկանց՝ փորձեք ամեն ինչ այդքան լուրջ չընկալել, բացվեք ու ժպտացեք աշխարհին և ձեր շուրջը կգտնեք բավական հետաքրքիր բաներ:

MediaMag




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․