Տանը ցանկալի է՝ լինի Ֆիկուս բույսը. օգտակար կիրառումներ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է: Այն շատ լավ մաքրում է օդը և դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա:

Առաջ մարդիկ հավատում էին, որ ֆիկուսը կլանում է բացասականը և մաքրում է տան մթնոլորտը: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր տունը լցվի հաջողությամբ ու առատությամբ, պետք է ունենալ ֆիկուս Բենջամին (փոքրիկ տերևներով ֆիկուս):

Ֆիկուսն օգտագործում են նաև հազի և մրսածության բուժման համար: Նրա տերևների թուրմով բուժում են ռևմատիզմը, արտրիտը և արթրոզը: Այս բույսն օգնում է նաև թութքի բուժմանը:
Ֆիկուսը՝ հոդերի բուժման համար
Ձեզ պետք կգա

Ֆիկուսի տերև
80 մլ օղի

Պատրաստման եղանակը

1․ Մանրացրեք ֆիկուսի տերևը մսաղացի օգնությամբ, վրան օղին լցրեք և ծածկեք կափարիչով: Պահեք այն մութ և սառը վայրում 14 օր:

2․ Անցկացրեք այդ զանգվածը մառլյայի միջով, լցրեք մուգ ապակիով շշի մեջ և պահեք այն սառը վայրում:

3․ Քնելուց առաջ աղով տաք լոգանք ընդունեք, հետո քսեք թուրմը հոդերին: Վրայից բրդյա շարֆ փաթաթեք: Այս գործողությունը մի շարունակեք յոթ օրից ավել:

Հազի բուժում
Ձեզ հարկավոր կլինի

1 ֆիկուսի տերև
1 թեյի գդալ մեղր
1,5 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

1․ Դրեք ջրով կաթսան կրակին: Հասցրեք հեղուկը եռման աստիճանի: Հետո դրեք ջրի մեջ ֆիկուսի տերևը երեք րոպեով: Հանեք տերևը և վրան մեղր լցրեք:

2․ Հետո դրեք այդ տերևը կրծքավանդակին և փաթաթեք ֆլանելե կտորով: Թրջոցը պետք է պահեք մինչև լույս: Արեք այս գործողությունը, մինչև լիարժեք լավանաք:

Արդյունավետ միջոց ճարպագնդիկների դեմ
Ձեզ պետք կգա

80 մլ ֆիկուսի հյութ
40 մլ քացախ

Պատրաստման եղանակը

1․ Անցկացրեք մսաղացով ֆիկուսի փարթամ տերևները, հյութը քամեք մառլյայով: Հյութին ավելացրեք քացախը: Խառնուրդը լցրեք մուգ ապակիով շշի մեջ և փակեք կափարիչով:

2․ Երկու կաթիլ կաթեցրեք այդ հատվածի վրա՝ չկպչելով հարակից մաշկին: Այն պետք է պահել ամենաշատը 10 վայրկյան, իսկ հետո լվանալ ջրով: Այս գործողությունը պետք է անել գիշերը, այնքան ժամանակ, մինչև ճարպագնդիկներն անհետանան:

Դիզենտերիայի և աղիքային խանգարումների բուժում
Ձեզ պետք կգա

50 մլ ֆիկուսի հյութ
100 մլ սպիրտ

Պատրաստման եղանակը

1․ Հենց նոր պոկած ֆիկուսի տերևները մանրացրեք մսաղացի օգնությամբ, հետո հյութը քամեք մառլյայով: Լցրեք ֆիկուսի հյութի վրա սպիրտը: Լցրեք խառնուրդը մուգ ապակե շշի մեջ և պահեք երկու օր սառնարանում:

2․ Առաջին օրն օգտագործեք երկու ժամը մեկ 1 ճաշի գդալ: Երկրորդ և երրորդ օրերին օգտագործեք օրը 5 անգամ: Չորրորդ օրն օգտագործեք մեկ թեյի գդալ՝ օրը երեք անգամ ուտելուց հետո:

Ատամի ցավից արագ ազատվել
Ձեզ հարկավոր է

1 ճաշի գդալ ֆիկուսի հյութ
3 ճաշի գդալ սպիրտ

Պատրաստման եղանակը

1․ Ֆիկուսի հյութով բաժակի մեջ սպիրտ ավելացրեք: Դրեք մութ տեղում երկու օր:

2․ Բամբակը թրջեք թուրմի մեջ: Դրեք այն ցավող ատամի վրա և պահեք այդպես մի փոքր: Հետո հանեք բամբակը և ողողեք բերանը երիցուկի թուրմով:

Ֆիկուսը հիանալի բուժիչ միջոց է, բայց պետք է հիշել հակացուցումների մասին: Այս բույսի միջոցով բուժումը հակացուցված է հղի կանանց և երեխաներին: Չի կարելի օգտագործել ֆիկուսից պատրաստված միջոցներ, եթե ունեք սրտի հետ խնդիրներ: Ժողովրդական դեղամիջոցներն օգտագործելուց առաջ խորհրդակցեք ավանդական բժշկությամբ զբաղվող բժիշկների հետ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․