Ինչպես տան պայմաններում Նռան ծառ աճեցնել


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Լուսամուտագոգի անսովոր, էկզոտիկ բույսերը վերջին տարիներին թրենդային են դարձել:

Տանտիրուհիները խոհանոցում աճեցնում են համեմունքներ՝ նանա, ռոզմարին, ռեհան:

Ինչո՞ւ:

Որովհետև դրանք պետք կգան խոհանոցում, երկրորդ՝ դեկորատիվ բույսերը հարմարավետ են դարձնում խոհանոցը:

Փորձենք տան պայմաններում նուռ աճեցնել:

Ինչպե՞ս աճեցնել նռան ծառ
Մաքրեք հասած նուռը կեղևից:

Կերեք նուռը, սակայն կտերը թողեք, լվացեք, չորացրեք 1 օր, այնուհետև թրջեք 48 ժամ սենյակային ջերմաստիճանի ջրով:

Ամեն 12 ժամը մեկը ջուրը հարկավոր է փոխել:

Թաղարի մեջ լցրեք տորֆի ու ավազի խառնուրդ՝ 1 : 1 հարաբերակցությամբ:

Մի փոքր ջրեք գրունտը, կորիզները տնկեք 2 սմ խորության վրա:

Ծածկեք թաղանթով, բայց մի՛ մոռացեք ամեն օր թեկուզ 15 րոպեով այն հանել:

Երբ հողը չորանում է, խոնավեցրեք: Առաջին ծիլը պետք է հայտնվի 1 շաբաթ անց:

Սակայն լինում են դեպքեր, երբ մոռացված կորիզը աճում է կես տարուց:

Առաջին տերևները հայտնվելուց հետո բույսը ավելի խորը թաղարի մեջ տեղափոխեք:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․