YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Կնոջ աչքերի կախարդիչ տեսքն ապահովելու մեջ մեծ դեր է խաղում ոչ միայն թարթիչների սևաներկի որակը, այլև խոզանակի ձևը:
Կոր խոզանակն օգնում է մի քանի րոպեում գեղեցիկ տեսք հաղորդել շատ ուղիղ թարթիչներին: Ներկում է փոքր և չերևացող թարթիչները` դրանք ավելի խիտ դարձնելով: Հովհարաձև խոզանակը սանրում է և առանձնացնում թարթիչները:
Տարբեր երկարության մազերով խոզանակը հավասարաչափ ներկում է թարթիչները ամբողջ երկարությամբ (արմատների մոտ դրանք ավելի հաստ են և կոպիտ):
Հաստ մազերով խոզանակն ընդունակ է կախարդական ձևով փոխել թարթիչների տեսքը` խտացնելով դրանք և հայացքը թավշյա դարձնելով:
Բարակ մազերով խոզանակը երկարացնում է թարթիչները:
Ընտրիր թարթիչներիդ համապատասխան խոզանակ և թող աչքերդ գերեն բոլորին: