Արդյոք սնունդն ազդում է արյան ճնշման վրա. կարևոր տեղեկություն բոլորի համար


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Արյան ցածր ճնշումն այնքան վտանգավոր չէ, որքան բարձրը, սակայն դրա դեմ պայքարելու համար տևական ժամանակ է պահանջվում: Վիճակագրության համաձայն, հիպոտոնիա կամ արյան ցածր ճնշում ունեցողներն ավելի երկար են ապրում, քան բարձր ճնշում ունեցողները:

Սակայն արյան ցածր ճնշման հետևանքով առաջացած ախտանշանները նույնպես անհանգստություն են պատճառում: Իսկ դրանցից ազատվել կարելի է նաև սննդամթերքի օգնությամբ:

Առաջին հերթին արժե նշել, որ արյան ճնշման բարձրացմանը նպաստում են բոլոր կծու համ ունեցող մթերքները:

Արյան ցածր ճնշումը բարձրացնելուն նպաստում են յուղոտ, կծու, աղի մթերքները, իսկ իջեցնելուն` թթու մթերքները:

Ուրեմն, որոնք են ճնշումը բարձրացնող մթերքները.

Աղի մթերքի գործածումից հետո մեծ քանակությամբ հեղուկ խմելու ցանկություն է առաջանում ու դրա հետևանքով արյան ծավալն էլ ավելանում է: Հետևաբար և ճնշման բարձրացում է լինում: Նման կերպ ճնշման բարձրացմանը նպաստող մթերքներ են աղը դրած ձուկը, ձիթապտուղը, թթու կաղամբը, թթու վարունգը, ապխտած մթերքը, ձկան ու բանջարեղենային պահածոները:

Ճնշում են բարձրացնում կոֆեին պարունակող մթերքները, դրանցից առաջինը սուրճն է, սև ու կանաչ թեյը, շոկոլադն ու կակաոն: Կանաչ թեյը 4 անգամ ավելի շատ կոֆեին է պարունակում, քան սևը:

200 մգ բազուկի հյութի ամենօրյա գործածումը կօգնի պայքարելու ցածր ճնշան դեմ: Շատ լավ արդյունք է տալիս խնձորաչրի, հունական ընկույզի, սև սալորի ու ծիրանաչրի աղացած խառնուրդը` կիտրոնահյութի ու մեղրի հետ խառնած: Ճնշումը բարձրացնելու համար բավարար է ուտելուց առաջ այդ խառնուրդից մեկ ճ. գդալը:

Լավ արդյունք են տալիս պաղպաղակը, կարագով պատրաստված կրեմով կարկանդակները: Արյան ցածր ճնշումը բարձրացնելու համար անհրաժեշտ է սննդաբաժնում ներառել կաթնամթերք, տոնուսը բարձրացնող թեյեր ու խոտաբույսերի թուրմեր, վանիլին, դարչին, հիլ:

Ամեն ինչում պետք է չափ ունենալ: Երբեմն էլ ճնշումը բարձրացնելու համար միջոցները գործածում ենք ավելի, քան պետք է: Այսինքն, նույն աղի ուտեստները պետք է չափավոր գործածել:

Բոլոր թվարկված միջոցները նույն կերպ չի կարելի գործածել, եթե բարձր է ճնշումն ու այն իջեցնելու անհրաժեշտություն է զգացվում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․