Որոնք են թոքաբորբի մասին հուշող հիմնական ախտանշանները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Թոքաբորբը մարդու շնչառական համակարգի կարևորագույն օրգաններն ախտահարող հիվանդություն է, որը կարող է շատ ծանր ընթացք ունենալ և անգամ հանգեցնել մահվան։

Այս հիվանդության դեպքում ժամանակին միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս խուսափել հնարավոր բարդություններից, սակայն խնդիրն այն է, որ հիվանդությունը կարող է «գաղտնի» ընթացք ունենալ ու հայտնաբերվել բավական ուշ, ինչն էլ բարձրացնում է հնարավոր բարդությունների հավանականությունը։ Նման խնդիրներից խուսափելու համար ռուս հանրահայտ բժիշկ Եվգենի Կոմարովսկին ներկայացրել է այս վտանգավոր ախտաբանության մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։

 

 

Մասնագետի խոսքով՝ առաջին ախտանշանը, որին հարկավոր է ուշադրություն դարձնել, կայուն հազն է, որը պահպանվում է բավական երկար ժամանակ՝ խիստ բացասաբար անդրադառնալով հիվանդի ընդհանուր վիճակի վրա։ Հաջորդ ախտանշանը ինքնազգացողության կտրուկ վատթարացումն է, որին նախորդում է կարճատև բարելավումը։ Ինչպես բացատրում է մասնագետը, այս դեպքում խոսքը մրսածության մասին է, որը զարգանում ու պահպանվում է ավելի քան մեկ շաբաթ։

Թոքաբորբի մասին հուշող երրորդ ախտանշանը դժվարացած շնչառությունն է, որի դեպքում մարդը չի կարողանում խորը շնչել և անմիջապես սկսում է հազալ։ Բացի այդ, այս վտանգավոր ախտաբանության մասին կարող են հուշել նաև մաշկի գունատությունը, ինչպես նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացումն ու պարբերաբար ի հայտ եկող հազը։

Բժշկի խոսքով՝ հիվանդության մասին հուշող հինգերորդ ախտանշանը կարող է լինել հևոցը, որի դեպքում մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում։ Վերջին ախտանշանը, որին մասնագետը հորդորում է ուշադրություն դարձնել, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է, որը հնարավոր չի լինում կարգավորել անգամ հակաբիոտիկների ընդունման դեպքում։

Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում բժիշ Կոմարովսկին խորհուրդ է տալիս անմիջապես դիմել բժշկին ու բուժզննում անցնել։ Միևնույն ժամանակ մասնագետը նախազգուշացնում է, որ ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն ախտորոշում տալ խնդրին ու զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ այն կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել վիճակը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․