8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետև կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Հաճախ դժվարանցանելի մի փոքր հետքը կարող է փչացնել մեր սիրելի հագուստը, և չիմանալով ինչպես ազատվել այդ հետքերից՝ ստիպված այդ հագուստը դեն ենք նետում կամ գոնե ձևափոխում:

Այսօր ձեզ կներկայացնենք մի քանի դժվարանցանելի կեղտաբծերից ազատվելու միջոցներ, որոնք այսուհետ այլևս գլխացավանք չեն լինի ձեզ համար:

Թանաք։ Բիծը տրորել սպիրտի մեջ թաթախած բամբակով և լվանալ:

Խոտ։ Բամբակը թրջել կիտրոնի հյութով, վրան աղ լցնել և չորացնել արևի տակ: Մետաքսը լվանալ ջրածնի գերօքսիդով: Կեղտաբծի վրա կարելի է լցնել մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ:

Ներկ։ Կեղտաբծի տակ դնել չոր գործվածք և տրորել եթերային յուղի կամ սկիպիդարի մեջ թաթախած բամբակով և լվանալ (վաճառվում է շինարարական խանութներում):

Մոմ, պարաֆին։ Բութ դանակով զգուշորեն մաքրել մոմի հետքերը և արդուկել գործվածքը ներծծող թղթի երկու շերտի արանքում, այնուհետև լվանալ:

Կարմիր գինի։ Թարմ հետքի վրա աղ լցնել և լվանալ:

Մաստակ։ Պնդացնելու համար մի կտոր սառույց դրեք վրան, այնուհետև բութ դանակով մաքրեք հետքերը: Մնացած հետքը դնել ներծծող թղթի վրա և հակառակ կողմից տրորեք բենզինի, սպիրտի կամ ացետոնի մեջ թաթախած բամբակով ու լվացեք:

Յուղ։ Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի վրա և ներսի կողմից տրորել բենզինի կամ սպիրտի մեջ թաթախած բամբակով, այնուհետև թրջել և լվանալ:

Եղունգների լաք։ Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի մեջ: Ներսի կողմից տրորել եղունգների լաքը մաքրող հեղուկով այնքան, մինչև բիծն անհետանա, ապա լվանալ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Երբ սկսես խեղդվել, այն ժամանակ էլ ստիպված կլինես սովորել լողալ... իտալական 15 միտք

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Իտալական մշակույթն ...

Ընթերցվող․․․