Ժպիտի ազդեցությունն առողջության վրա. 7 պատճառ հաճախ ժպտալու համար


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Ժպիտը սովորաբար դրական հույզեր է պարգևում, սակայն քչերին է հայտնի, որ այն, ինչպես և բարձր տրամադրությունը, կարող է դրական ազդեցություն ունենալ նաև մարդու առողջության վրա՝ ազատելով մի շարք առողջական խնդիրներից:

Մասնագետների խոսքով՝ որքան հաճախ է մարդը ժպտում, այնքան հազվադեպ է բախվում որոշակի խնդիրներին, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 պատճառ հաճախ ժպտալու համար:

Տրամադրության բարձրացում



Ժպիտը նպաստում է արյան մեջ էնդորֆինների մակարդակի բարձրացմանը, ինչն էլ երջանկության զգացում է առաջացնում: Բացի այդ, ժպիտը խթանում է դրական մտքերի ու հույզերի հոսքը՝ բարձրացնելով տրամադրությունը:

 

 

Ցավազրկում



Առողջ ծիծաղը կարող է ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, ինչը նույնպես պայմանավորված է էնդորֆինների մակարդակի բարձրացմամբ: Առհասարակ, ծիծաղը հիանալի դեղամիջոց է, քանի որ թույլ է տալիս օրգանիզմին արտադրել սեփական ցավզրկողը, որը որևէ վնասակար կողմնակի բարդություն չի առաջացնում:


Զարկերակային ճնշման նվազեցում



Հաճախ ժպտալը նպաստում է նաև զարկերակային բարձր ճնշման կարգավորմանը: Սկզբում ծիծաղը հանգեցնում է սրտի զարկերի հաճախականության արագացմանն ու ավելի շատ թթվածնի գործածությանը, սակայն դրան հաջորդում է մկանային թուլացումը, անոթազարկի դանդաղումն ու զարկերակային ճնշման նվազումը:


Իմունային համակարգի ամրապնդում



Հետազոտությունները ցույց են տվել, որ ժպիտն օգնում է նաև ամրապնդել իմունային համակարգը, ինչը պայմանավորված է նրանով, որ ծիծաղը նպաստում է վարակների դեմ պայքարող իմունային բջիջների ու հակամարմինների մակարդակի բարձրացմանը:


Սթրեսի մակարդակի նվազեցում



Ժպիտն ու ծիծաղը ակտիվացնում են սթրեսային ռեակցիաները (հակազդեցությունը), որից հետո նվազեցնում են դրանց մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսային իրավիճակներին բախվելու դեպքում ժպտացող մարդկանց մոտ սրտի կծկումների հաճախականությունը շատ ավելի ցածր է լինում, քան այն մարդկանց մոտ, որոնք չեն ժպտում:


Հարաբերությունների բարելավում



Գիտնականները պարզել են, որ ժպտացող մարդիկ շրջապատի կողմից ընկալվում են որպես ավելի հաճելի ու գրավիչ, ինչի շնորհիվ էլ բարձրանում է մարդկանց հետ լավ հարաբերություններ կառուցելու հավանականությունը:


Երիտասարդացում



Ժպիտը, իհարկե, չի կարող դեմքը կենսաբանորեն ավելի երիտասարդ դարձնել և անգամ ավելացնում է շուրթերի ու աչքերի շուրջն առաջացած կնճիռների քանակությունը, սակայն այնուամենայնիվ այն երիտասարդացման կայուն պատրանք է ստեղծում: Հետազոտությունը, որի շրջանակներում մարդիկ գնահատում էին լուսանկարներում պատկերված մարդկանց տարիքը, ցույց է տվել, որ ժպտացող դեմքերն ավելի երիտասարդ են ընկալվում:



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․