4 մթերք, որոնք փչացնում են ձեր դեմքը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Արդյոք գիտե՞ք, թե ինչպես են ձեր դեմքի վրա ազդում կաթնամթերքը, գինին, սնձանը (клейковина) և շաքարը:

Մաշկի խնամքի մասնագետ բժիշկ Նիգմա Թալիբը կարծում է, որ սնունդն ու խմիչքը, որն օգտագործում է մարդը, դեմքին անմիջապես «արտացոլվելու, դրսևորվելու» հատկություն ունեն:

Աշխատելով երկար տարիներ՝ (այդ թվում նաև հանրաճանաչ մարդկանց հետ) Նիգման նկատել է, որ դեմքի մաշկը մեզ կարող է շատ բաների մասին տեղեկացնել:

Դրա համար էլ կարևոր է սովորել ճանաչել մեր օրգանիզմի կողմից ուղարկված SOS ազդանշանները:

Ալկոհոլը, անքնությունը անպայման արտացոլվում է մեր դեմքի վրա: Նիգմա Թալիբի «սև ցուցակում» են հայտնվել՝ գինին (ալկոհոլը), կաթն ու կաթնամթերքը, սնձանը և շաքարը: Նա բազմիցս համոզվել է, որ կնճիռների վաղ առաջացման, սև կետիկների ի հայտ գալու, մաշկի կարմրության և նմանատիպ երևույթների առաջացման պատճառը հենց այս մթերքներն են:

1․ Գինի (և այլ ալկոհոլային խմիչք)


Ախտանիշները. Կնճիռների արտահայտվածություն, աչքերի կարմրություն, կամ կարմրություն հոնքերի արանքում (լյարդի պրոեկցիոն հատված), կախված կոպեր, չոր ջրազրկված մաշկ՝ ընդլայնված ծակոտիներով, կնճիռների ընդգծված ցանց, վարդագույն այտեր և քիթ, խորը ծալքեր քթա-շուրթային հատվածում:

Ինչ է պետք անել. Ամենաքիչը երեք շաբաթով հրաժարվել ալկոհոլից, որպեսզի վերականգնվի աղիների հավասարակշռությունը: Եթե մասնակցում եք ծննդյան տոնի կամ ինչ-որ երեկույթի՝ ընտրեք չոր գինի, այն քիչ քանակությամբ է շաքար պարունակում և ավելի օգտակար է:

2․ Կաթ և կաթնամթերք


Ախտանիշները. Ուռած կոպեր, պարկեր և սև շրջանակներ աչքերի տակ, հետքեր և մանր սպիտակ կորյակներ նաև կզակի վրա (վերարտադրողական օրգանների պրոեկցիոն հատված):

Պատճառները. Պատճառներից մեկն այս մթերքների վատ յուրացումն է օրգանիզմի կողմից: Բայց կա նաև այլ պատճառ: Խանութից գնված մեկ բաժակ կաթը պարունակում է երկու տասնյակից ավել հորմոններ ու քիմիական տարրեր, որոնց մեջ կան և՛ բնականներ, և՛ այնպիսիք, որոնք մտնում են կովի կերի մեջ (հակաբիոտիկներ, հակասնկային միջոցներ, աճի խթանիչներ, անալգետիկներ): Այսպիսի բաղադրիչներն ընդունակ են խախտել հորմոնալ հավասարակշռությունը, առաջացնում են մաշկի բջիջների գերաճ, որոնք փակում են ծակոտիները:

Ինչ պետք է անել. Հրաժարվել կաթնամթերքից երեք շաբաթով: Շուտով դուք արդյունքը կնկատեք:

3․ Սնձան (глютен)


Ախտանշանները. Այտուցված, կարմրած այտեր, մուգ բծեր և բորբոքումներ կզակի վրա:

Ինչ պետք է անել. Հրաժարվել գլյուտեն պարունակող մթերքներից. Շիլաներ, ալյուրից պատրաստված մթերքներ, մակարոնեղեն: Դրանց փոխարեն օգտագործեք ստամոքսի համար օգտակար մանրաթելերով հարուստ սնունդ (թեփ, ծիրանի չիր …): Շատ ջուր խմեք, որպեսզի ազատվեք այտերի այտուցվածությունից:

4․ Շաքար


Ախտանշանները. կնճիռներ ճակատին (մարսողության պրոեկցիոն հատված), աչքերի շուրջ կախված մաշկ, մոխրագույն կամ գունատ տանջված դեմք, բարակած մաշկ, սև կետիկներ կարող են առաջանալ ամբողջ դեմքին (ինչպես նաև ուսերին և կրծքերին):

Ինչ պետք է անել. Հրաժարվել շաքարի, քաղցրի լրացուցիչ չափաբաժնից (տորթեր, թխվածքաբլիթներ, քաղցր մրգային հյութեր և գազավորված ըմպելիք, զտված ածխաջրեր, տեխնոլոգիական վերամշակում անցած մթերքներ): Սկզբում կարելի է կրճատել քաղցրը կիսով չափ, իսկ հետո քաղցրի մակարդակը հասցնել նվազագույն կամ զրոյական մակարդակի:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Երբ սկսես խեղդվել, այն ժամանակ էլ ստիպված կլինես սովորել լողալ... իտալական 15 միտք

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Իտալական մշակույթն ...

Ընթերցվող․․․