Հեմոգլոբինը բարձրացնող 4 համեղ միջոց


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Հեմոգլոբինն արյան կարևոր բաղկացուցիչն է։ Այն շատ բարդ սպիտակուց է, որի բաղադրության մեջ մետաղ կա։ Եթե մարդու մոտ ցածր է հեմոգլոբինի մակարդակը, ապա այն կարող է լուրջ հիվանդության՝ անեմիայի պատճառ դառնալ։

Ավելին՝ քրոնիկ հոգնածությունը, գլխապտույտը, քնկոտությունը և ապատիան նույնպես հեմոգլոբինի ցածր լինելու նախանշաններ կարող են լինել։

Առողջությունը պահպանելու և հեմոգլոբինի մակարդակը բարձր պահելու համար ձեր սննդակարգի մեջ որոշակի փոփոխություն է պետք անել և այնտեղ ավելացնել միս, ծովամթերք, սունկ, նուռ, հալվա և ծովային կաղամբ։

Հալվա

Որքան էլ տարօրինակ լինի, բայց այս հասարակ սնունդը կարող է բարձրացնել ձեր հեմոգլոբինը։ Ամենաօգտակարը քունջութի սերմից պատրաստված հալվան է, չնայած որ ավելի հեշտ է արևածաղկի սերմից պատրաստված հալվա գտնելը։ Այն նույնպես կարող է բարձրացնել հեմոգլոբինը։

Միս

Հայտնի է, որ կենդանական սպիտակուցն արյան բջիջներին արդյունավետորեն օգնում է վերականգնվել և ավելի լավ աշխատել։ Բացի այդ՝ մսի մեջ առկա երկաթի մոտ 20%-ը յուրացվում է մարդու կողմից, ինչը շատ լավ արդյունք է։

Չորացրած սունկ

Սունկն ինքնուրույն չի կարող երկաթի աղբյուր հանդիսանալ, սակայն արդյունավետորեն օգնում է օրգանիզմին պահպանել այն։ Միևնույն ժամանակ հարկավոր չէ կիլոգրամներով սունկ ուտել։ Կբավականացնի նաև օրեկան 50 գ չորացրած սունկը։

Նուռ

Նռան օգտակարության մասին բոլորը գիտեն։ Դա հատկապես վերաբերում է արյան մեջ երկաթի քանակի բարձրացմանը։ Ցանկալի է օգտագործել թարմ նուռ կամ էլ դրանից պատրաստված հյութ։

Ստամոքսի հետ խնդիր ունեցողներին խորհուրդ չի տրվում շատ օգտագործել այն։




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․