Ավտոբուս բարձրացավ մի երիտասարդ՝ 3 տարեկան երեխայի հետ․ երբ վարորդը տեսավ նրանց ոտքերը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Կալիֆորնիայի բնակիչ Թիմ Ուոթսոնն աշխատում է որպես ավտոբուսի վարրոդ և ամեն օր հազարավոր մարդկանց է տեսնում։ Թվում է, թե նա սովորական աշխատող է, սակայն իրականում տղամարդը հերոս է։

Այդ օրը Թիմը սովորականի պես վարում էր ավտոբուսը։ Միլպիտաս քաղաքում ավտոբուս անսովոր զույգ նստեց․ մոտ 20 տարեկան երիտասարդ էր, բռնած էր փոքրիկ երեխայի ձեռքից, ով, ակնհայտ էր, որ քիչ առաջ արտասվել է։ Տարօրինակ զույգը գրավեց վարորդի ուշադրությունը։

—Ես զգացի, որ մի բան այն չէ, քանի որ փոքրիկն ակնհայտ վախեցած տեսք ուներ,-հիշում է մեր պատմության հերոսը։ Որոշ ժամանակ անց վարորդի կասկածները հաստատվեցին․․․

Ռադիոյով հաղորդեցին, որ 1 ժամ առաջ Միլպիտասի գրադարանից 3-ամյա երեխայի են шռևանգել։ Մինչ մայրը մի քանի վայրկյանով շեղվել է, փոքրիկն անհետացել է։ Ըստ վկաների, տղային տարել է սևամորթ երիտասարդ։ Դրան հաջորդեց երեխայի և առևանգողի արտաքինի մանրամասն նկարագրումը։

—Նրանք նստած էին սրահի վերջում, այդ պատճառով էլ չէի կարողանում տեսնել, արդյոք տղան համապատասխանում է նկարագրությանը թե ոչ։ Որպեսզի համոզվեմ, սակայն կասկածներ չառաջացնեմ, մի խորամանկություն մտածեցի,-պատմում է Թիմը։

Թիմը ձևացրել է, իբր իրեն զանգահարել է մի քանի կանգառ առաջ իջած ուղևորը և ասել, որ ավտոբուսի մեջ է մոռացել պայուսակը։ Վարորդը հայտնել է ուղևորներին կորստի մասին և սկսել այն իբր թե որոնել սրահում՝ զննելով ամբողջ ավտոբուսը և նայելով նստարանների տակ։ Սակայն վարորդի իրական նպատակն էր երեխային հասնելը և տեսնելը, թե նա ինչ կոշիկներ է հագել։

-Ռադիոյով հայտնեցին, թե երեխան ինչ հագուստով և կոշիկներով էր։ Վարորդական տեղից չէի կարող տեսնել բոլոր դետալները, և վստահ չէի, որ նա առևանգած երեխան է։ Բայց երբ տեսա փոքրիկի գծավոր շորտերն ու կարմիր կոշիկները, որոնց մասին հաղորդել էին ռադիոյով, կասկածներս հաստատվեցին։

Թիմն այդ պահին չի ասել, որ ճանաչել է հшնցшգործին։ Շարունակել է «կորցրած պայուսակի որոնումները» և վերադարձել իր տեղը։

Արդեն ճանապարհ ընկնելով՝ զանգահարել է ոստիկшնություն և հայտնել, որ երեխան և երիտասարդն իր ավտոբուսի մեջ են։ Հենց հաջորդ կանգառում նրանց դիմավորել է ոստիկանությունը և ձերբակալել հшնցшգործին։ Նա 23 ամյա մուրացկան էր, անունն էր Ալֆոնսո Էդդինգթոն։

Ողջ և առողջ երեխային փոխանցեցին մորը, իսկ Թիմը բոլորի աչքերում իսկական հերոս դարձավ։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․