Ծխելը թողնելու աշխատող միջոց. այս 2 բաղադրիչները կկոտրեն կախվածությունը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Շատերը գիտեն այն մասին, թե ինչպես է ծխելը ազդում առողջության վրա և ինչքան վատ հետևանքների կարող է հանգեցնել այն: Նրանք, ովքեր ակտիվ ծխողներ են և երկար ժամանակ ծխում են, շատ լավ գիտեն, որ ծխախոտից հրաժարվելը այդքան էլ հեշտ չէ: Իրականում այն շատ ավելի բարդ և դժվարին գործընթաց է:

Ծխողների մեծամասնությունը շատ հաճախ կարճատև դադարներով փորձում են հրաժարվել այդ վատ սովորությունից, սակայն շատ շուտ նորից վերադառնում են դրան:
Այսօր մենք ձեզ կներկայացնենք ծխելուց հրաժարվելու մի քանի բնական միջոց, որոնք առավելագույնս կմաքրեն օրգանիզմը և կվերացնեն ծխախոտի հանդեպ ունեցած պահանջը:

Խորհուրդ ենք տալիս հետևել այս ցուցումներին և պահապանել սեփականն առողջությունը:

Բաղադրիչներ

– 1 ճաշի գդալ քրքումի փոշի
– Իմբիրի կամ կոճապղպեղի արմատ
– 1 գլուխ սոխ
– 1 լիտր ջուր
– 2 ճաշի գդալ մեղր

Օգտագործման եղանակը շատ պարզ է: Ձեզ պարզապես անհրաժեշտ է լավ լվանալ սոխը և իմբիրը, այնուհետև կտրատել, լցնել ջրի մեջ և եփել:

Խառնուրդը պետք է եփել շատ թույլ կրակի վրա մոտավորապես 45 րոպե:

Եռացնելուց հետո խիտ լուծույթը կաթսայից պետք է տեղափոխել հերմետիկ կափարիչով որևէ տարայի մեջ, որպեսզի հեղուկը հասցնի հանգստանալ:

Ամեն անգամ ծխելու անհրաժեշտություն զգալուց հետո խորհուրդ է տրվում 2 ճաշի գդալ խմել այդ լուծույթից, որը օրեցօր կնվազեցնի ծխախոտի հանդեպ ունեցած պահանջը:

Միջոց մրգերով, որը նույնպես կօգնի ազատվել այդ վնասակար սովորությունից

Բաղադրիչներ

– Խաղողի 15 հատիկ
– Սառույցի 3 կտոր
– 1 ճաշի գդալ իմբիրի փոշի
– 1 ճաշի գդալ ժենշեն
– 1 լիտր ջուր
– 1 գազար
– 1 նարինջ
– 1 լիմոն

Ճզմեք նարինջը և լիմոնը, մաքրեք գազարը և այն բաժանեք մանր մասերի:
Այնուհետև բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և կստանաք անհրաժեշտ խառնուրդը:

Կերեք այն առավոտյան և երեկոյան քնելուց առաջ այնքան ժամանակ, մինչև ծխախոտի հանդեպ եղած պահանջը չանհետանա:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․