YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ պատանի երգչուհի Անահիտ Ադամյանը, երաժշտական մի շարք միջազգային մրցույթներում հասցրել է հաջողություններ գրանցել։ Երգարվեստն ու ուսումն այժմ 16-ամյա Անահիտի համար առաջնային տեղում են։
Չնայած զբաղվածությանը` երգչուհին ունի նաև հետաքրքիր հոբբի, որի մասին գիտելիքները փորձում է ավելացնել. Անահիտը շատ է սիրում դիմահարդարում անել և կարծում է` ճիշտ դիմահարդարվել պետք է իմանան բոլոր աղջիկները։
Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտն ասաց, որ Ինստագրամում 1,5 միլիոն հետևորդ ունենալը շատ պարտավորցնող է, քանի որ անընդհատ պետք է նոր ու հետաքրքիր հրապարակումներ պատրաստի։ Հիմա սկսել է ոչ միայն երաժշտական կոնտենտ ապահովել, այլև խոսել իր հոբբիի` դիմահարդարման մասին։
«Դիմահարդարումն ինքնուրույն եմ սովորել՝ հետևելով հայտնի մասնագետների տեսանյութերին։ Առօրյայում, բնականաբար, բեմական դիմահարդարմամբ չեմ լինում, շատ ավելի նուրբ և թեթև կոսմետիկա եմ օգտագործում, իսկ բեմի, համացանցային հրապարակումների համար անհրաժեշտ է համեմատաբար արտահայտիչ դիմահարդարում»,-ասաց Անահիտը։
Երգչուհին նշեց, որ յուրաքանչյուր աղջիկ պետք է հետևի իրեն ու լինի խնամված․ «Ներքին գեղեցկությունն ավելի բարձր եմ գնահատում, չեմ սիրում սուտն ու նախանձը։ Եթե մարդը բարի է և անկեղծ, արդեն իսկ կարելի է նրան գեղեցիկ համարել՝ թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ,- ասաց երգչուհին, ապա, անդրադառնալով արտաքին խնամքին, հավելեց,- Օրը սկսում եմ դեմքի խնամքից՝ լվացվելով և թեթև խնամելով։ Եթե տանն եմ լինելու, աշխատում եմ չծանրաբեռնել մաշկս, որպեսզի այն շնչի»։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.