YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Եթե ձեր հասակը 165-ից քիչ է, ուրեմն հավանաբար բավականին հաճախ դժգոհում եք, որ բնությունը անարդար է գտնվել Ձեր նկատմամբ: Բայց նորից մտածեք, արդյո՞ք դա այդքան վատ է:
Մենք ապացույցներ ունենք, որ հիմա Ձեր կյանքը շատ ավելի լավ է, քան կարող էր լինել եթե Ձեր հասակը 20 սմ-ով ավել լիներ:
1. Կարճահասակ աղջիկները տղաների շրջանում ավելի պահանջված են
Դա ապացուցվել է Անգլիայում կատարված հետազոտության ժամանակ: Ըստ հետազոտության, 151 մինչև 158 հասակ ունեցող աղջիկները ավելի հաճախ են ամուսնանում, իսկ մայրանում են 40 տարեկանում:
2. Մեզ ավելի հեշտ է քնել գնացքի մեջ կամ ինքնաթիռում
Իսկապես, ինչքան հասակդ կարճ լինի, այդքան քիչ խնդիրներ կունենաս: Բոլորը գիտեն այդ մասին, եթե ճամփորդել են գնացքով կամ ինքնաթիռով:
3. Մենք կարող ենք հագուստ գնել փոքրերի համար նախատեսսված խանութներից
Դա օգնում է խնայել: Իսկապես:
4. Մենք շատ քիչ հնարավորություն ունենք սիրահարվել տղայի, ով մեզանից կարճահասակ է:
Ըստ վիճակագրության:
5. Մեզ հեշտ է հավաքել տունը:
Դուք հեշտորեն կարող եք մաքրել դժվարանցանելի տեղերը: Եվ նման իրավիճակները խիստ բազմազան են:
6. Մարդիկ ավելի հաճախ են Ձեզ գրկում
Փոքրիկ մարդկանց ավելի շատ են գրկում, քան մեծերին: Երևի այն պատճառով, որ ավելի հաճելի են թվում նրանք: Կամ ուղղակի, որովհետև ավելի հեշտ է: Դա կարևոր չէ:
7. Մեզ մոտ անկոլոգիայի առաջացման հնարավորությունը ավելի քիչ է
Հետազոտությունը ցույց է տվել, որ կարճահասակ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում անկոլոգիական հիվանդություններով: Հասակի ամեն 10 սմ-ն մեծացնում է հիվանդանալու հավանականությունը 13%. տոկոսով:
8. Մենք երկու բաժակ գինուց արդեն իսկ առույգանում ենք:
Մենք ավելի հեշտ ենք էյֆորիայի վիճակում հայտնվում: Իսկ հաջորդ օրը լավ ենք զգում մեզ:
9. Մենք քիչ ենք կոսմետիկա օգտագործում
Ինչքան փոքր է մարմինը, այդքան քիչ կոսմետիկա եք ստիպված լինում օգտագործել: Օճառը, շամպունը այդքան էլ էժան չեն:
10. Խմբակային լուսանկարներում մենք միշտ առաջին շարքում ենք
Այս զգացումը Ձեզ ծանոթ է դեռևս դպրոցից: Մենք իրականում ավելի շատ հնարավորություններ ունենք ուրիշների հիշողության մեջ մնալու: Եվ ստիպված չենք եղել ֆիզիկայի ուսուցչի կողքը կանգնել: