Այս խորհուրդները կօգնեն ձեզ ապրել մինչև 100 տարի. Ահա և երկարակեցության գաղտնիքը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Այս խորհուրդները կօգնեն ձեզ ապրել մինչև 100 տարի. Ահա և երկարակեցության գաղտնիքը.

1. Թերթը կարդացեք ոտքերը վերև դրած

Սա կատակ չէ, այսպես դուք ուղեղին հնարավորություն եք տալիս վերականգնել վնասված բջիջները:

2. Կերեք կարմիր գույնի մրգեր և բանջարեղեն

Քչերը գիտեն, որ պղպղեղն ավելի շատ վիտամին C է պարունակում, քան նարինջը: Բազուկը հարուստ է նիտրատներով, որոնք լայնացնում են անոթները: Լոլիկը պարունակում է նյութեր, որոնք պաշտպանում են քաղցկեղային և սրտանոթային հիվանդություններից:

3. Արագ վազեք

Վազքը 30%-ով նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը: Կարելի է այն փոխարինել հեծանիվով:

4. Զգույշ օգտվեք հասարակական զուգարանից

Նման այցից հետո պետք է ձեռքերը հանգամանորեն լվանալ, քանի որ դա կարող է հանգեցնել ոչ միայն բազմաթիվ հիվանդությունների, այլև ազդել իմունային համակարգի վրա:

5. Կերեք բանան

Այն կարգավորում է արյան ճնշումը և հակազդում օրգանիզմում աղի ավելորդ քանակին:

6. Կատարեք կքանիստներ

Այս վարժությունն ամրացնում է մկանները՝ հատկապես պատկառելի տարիքում:

7. Խմեք օրեկան առնվազն մեկ բաժակ թեյ

Թեյն իջեցնում է սթրեսի մակարդակը և 28%-ով ավելացնում սրտային անբավարարությունը հաղթահարելու հավանականությունը: Այն ամրացնում է արյունատար անոթները:

8. Պառկեք քնելու 1 ժամ ավելի շուտ

1 ժամ ավելի քունը նպաստում է արյան ճնշման կարգավորմանը և օգնում պայքարել սթրեսի դեմ:

9. Կերեք մածուն

Դա լավացնում է մարսողական համակարգը:

10. Օգտագործեք ատամնաթել

Այն օգնում է ազատվել բակտերիաներից, որոնք առաջացնում են կարիես, սրտանոթային հիվանդություններ, դիաբետ, տկարամտություն:

11. Շնչեք ձողիկի միջոցով

Դա բարելավում է թոքերի աշխատանքը, իջեցնում ճնշումը:

12. Տունը մաքուր պահեք

Մարդիկ, ովքեր ապրում են մաքուր տանը, ունեն երջանկության հորմոնի բարձր մակարդակ: Դա նպաստում է նորմալ քնելուն, սնվելուն և բերում երկարակեցության:

13. Կերեք տավարի միս երշիկի փոխարեն

Դա կկանխի ճարպակալումն ու սրտանոթային հիվանդությունները:

14. Ամեն օր գնացեք զբոսանքի

Դա նպաստում է ուղեղի լավ աշխատանքին:

15. Ափսեի մեջ միշտ դրեք քիչ քանակությամբ ուտելիք

Փորձերը ցույց են տվել, որ այն կրծողները, որոնց տրվել է 30%-ով ավելի քիչ սնունդ, ավելի երկար են ապրել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․