Օրգանիզմի մաքրում բրնձի օգնությամբ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ճապոնացիները կարծում են, որ բրնձի մեջ է թաքնված երկարակեցության գաղտնիքներից մեկը: Հայտնի է, որ ճապոնացիների համար բրինձը նաև հաց է:

150 գրամ բրնձի մեջ ճարպերը ոչ ավելի են, քան հացի 1/3-ում, սակայն սպիտակուցն այնքան է, որքան 1 բաժակ կաթում, կալցիում`որքան 1 լոլիկում, մագնեզիումը`որքան ծնեբեկի 5 ցողունում: Եփած բրնձի օգտակար բաղադրիչների ցանկը հավելվում են B և E խմբի վիտամինները, երկաթը:

Օրգանիզմի մաքրում բրնձի օգնությամբ

Պետք է հիշել, որ բոլոր տոքսիններն աղտոտում են մեր օրգանիզմը, և ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է օրգանիզմը մաքրել տոքսիններից: Դրա համար շատ միջոցներ կան, որոնցից մեկը բրնձի օգնությամբ է կատարվում:

Ինչպես հայտնում է healthtipssource.com-ը` բրինձը պետք է օգտագործել գդալներով` ըստ տարիքի, այսինքն` եթե 35 տարեկան եք, 35 գդալ բրինձ պետք է օգտագործեք: Բրինձը պետք է լվանալ և լցնել ապակյա տարայի մեջ, ապա տարան լցնել եռման ջրով, փակել այն և դնել սառնարանը: Առավոտյան քամեք ամբողջ ջուրը: Մեկ լի գդալ բրինձ վերցրեք և ուրիշ ջրում եռացրեք 3-4 րոպե` առանց աղի: Կերեք դա դատարկ ստամոքսին, նախընտրելի է 08:30-ին: Այնուհետև եռացրած սառեցրած ջուր լցրեք մնացած բրնձի վրա և պահեք սառնարանում՝ մինչև հաջորդ առավոտ: Կրկնեք այս գործողությունն ամեն օր՝ մինչև ողջ բրնձը սպառվի:

Գաղտնիքը բրնձի հատիկում է, որը բյուրեղյա կառուցվածք ունի: Երբ դրանք ընկղմվում են ջրի մեջ, օսլան առանձնանում է, և բջիջներն սկսում են երևալ: Բրինձը մարսվում է աղիներում, ոչ թե ստամոքսում, և դրա հատիկները գործում են որպես կլանող նյութ: Այս եղանակով աղիները, արյունատար անոթները, հոդերը և այլ հատվածներ մաքրվում են տոքսիններից: Բրնձով օրգանիզմի մաքրումը նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը և ավելորդ կիլոգրամներից ազատվելուն:

Առավոտյան բրինձը ուտելուց հետո նախընտրելի է ոչինչ չուտել և չխմել մոտ 3 ժամ: Այս մեթոդը կօգնի նաև ազատվել մեջքի, հոդերի ու պարանոցի ցավերից, սակայն արդյունքը միանգամից չի նկատվում: Այս բուժումն ազդում է աստիճանաբար:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․