Ինչպես շատ արագ հանգստացնել սրտի արագ աշխատանքը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Սրտի արագ աշխատանքն ի հայտ է գալիս անսպասելիորեն, տհաճ է և անհարմար: Եվ միակ բանը, որի մասին այդ պահին մտածում եք՝ որքան հնարավոր է՝ շուտ անցնի:

Եթե ձեզ մոտ հաճախակի եք նկատել նման երևույթներ, հավանաբար վերջին ժամանակները սթրես եք ապրել: Սա սովորական երևույթ է, որը կարող է պատահել գրեթե բոլորի հետ:

Healthylivingstyle կայքը ներկայացնում է մի քանի պարզ մեթոդներ, որոնք կօգնեն անմիջապես հանգստացնել սրտի արագ աշխատանքը:

1. Սառը ջրի մեթոդ

Վերցրեք մի տարա, մեջը սառը ջուր լցրեք, նույնիսկ սառույցի կտորներ գցեք: Պարզապես խորը շունչ քաշեք, ներշնչեք սառը ջրի գոլորշին և գլուխը մտցրեք այդ ջրի մեջ: Որքան կարող եք՝ պահեք գլուխն այս դիրքում: Երբ դեմքը պահում եք սառը ջրում, մարմինն ազդանշան է ուղարկում ուղեղին՝ նյութափոխանակությունը դանդաղեցնելու համար, որը կոչվում է՝ սուզվելու ռեֆլեքս, սրա արդյունքում՝ սրտի արագ աշխատանքը դանդաղում է:

2. Խորը շնչելու մեթոդ

Շատ խորը շունչ քաշեք այնքան, մինչև զգաք, որ այլևս չեք կարող շունչ հավաքել: Ապա շատ արագ օդը դուրս բերեք թոքերից: Որքան հնարավոր է՝ կատարեք գործողությունը: Սակայն խորը շունչ քաշելը բավական չէ, քանի որ դա չի դանդաղեցնի սրտի աշխատանքը, անհրաժեշտ է թոքերի ծավալից շատ օդ ներշնչել, ավելի, քան պարզապես խորը շունչ քաշելիս: Միայն սա կդանդաղեցնի սրտի աշխատանքը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․