Երեխայի սեռի պլանավորում. ինչպես ունենալ աղջիկ կամ տղա-երեխա


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Երեխայի սեռը կախված է ձվաբջջին բեղմնավորած սերմնաբջջի տեսակից: Ձվաբջջի բեղմնավորումը X քրոմոսոմ կրող սերմնաբջջով հանգեցնում է իգական սեռի սաղմի ձևավորմանը, Y քրոմոսոմով սերմնաբջիջը կձևավորի արական սեռի սաղմ:

Տեսություններից մեկի համաձայն՝ տարբեր քրոմոսոմներ ունեցող սերմնաբջիջները տարբեր հատկություններ ունեն, և դրանց իմացությունը կարող է օգնել համեմատաբար բարենպաստ պայմաններ ստեղծել որոշակի սեռի երեխայի բեղմնավորման համար,- գրում է Sotskiy.am-ը։

Սերմնաբջիջների ենթադրյալ հատկությունները
Y քրոմոսոմով սերմնաբջիջները, որոնք արական սեռ են ձևավորում, ավելի արագ են շարժվում և ավելի կարճ կյանք ունեն, քան X քրոմոսոմով սերմնաբջիջները: Վերջիններս պակաս շարժունակ են, սակայն ավելի երկար են պահում իրենց կենսունակությունը կնոջ օրգանիզմում՝ սպասելով ձվազատմանը: Իմանալով այս առանձնահատկությունները՝ կարող եք պլանավորել երեխայի սեռը, եթե հետևեք մի քանի կանոնների:

Եթե ցանկանում եք տղա ունենալ
• Սեռական հարաբերությունը պետք է լինի ձվազատման օրվան առավելագույնս մոտ (ձվազատման օրը): Օվուլացիան հնարավոր է հաստատել, օրինակ ՈՒՁՀ-ի օգնությամբ և այլն: Եթե հաշվի առնենք, որ Y քրոմոսոմով սերմնաբջիջներն ամենաարագն են շարժվում, ապա հավանականությունը, որ նրանք առաջինը կհասնեն ձվաբջջին և կբեղմնավորեն այն, մեծ է:

• Խուսափեք սեռական հարաբերությունից ձվազատումից 4-5 օր առաջ:

• Սեռական հարաբերության ընթացքում ներթափանցումը պետք է խորը լինի, ինչը կարճ կյանք ունեցող Y սերմնաբջիջներին առավելագույն չափով կմոտեցնի արգանդին՝ կրճատելով դեպի ձվաբջիջ տանող ճանապարհը:

• Տղամարդիկ պետք է խուսափեն գերտաքացումից: Տաք լոգանքի կամ հագուստի հետևանքով բարձրացած ջերմաստիճանը հանգեցնում է սերմնաբջիջների քանակի նվազմանը, սակայն ենթադրվում է, որ գերտաքացումը կործանարար է հատկապես Y սերմնաբջիջների համար:

• Լավ է, եթե սեռական հարաբերության ընթացքում կինն ավելի շուտ է օրգազմ ապրում, քան զուգընկերը (կամ միաժամանակ): Օրգազմի դեպքում հեշտոցում որոշակի արտազատուկ է գոյանում, որը նպաստում է Y սերմնաբջիջների գոյատևմանը:

Եթե ցանկանում եք աղջիկ ունենալ
• Սեռական հարաբերությունը նախատեսեք ձվազատումից 2-3 օր առաջ և խուսափեք մերձեցումից ձվազատման ընթացքում և դրանից 2 օր հետո: X սերմնաբջիջների գոյատևման հնարավորությունը 2 օրվա ընթացքում ձվաբջջին սպասելու հարցում շատ մեծ է:

• Սեռական հարաբերության ընթացքում ներթափանցումը պետք է խորը չլինի: Դա կերկարեցնի դեպի ձվաբջիջ տանող ուղին և հնարավորություն կտա դանդաղաշարժ, բայց երկարակյաց Xսերմնաբջիջներին հասնել ձվաբջջին մի քանի օր անց:

• Լավ է, եթե կինն օրգազմ չի ապրում: X սերմնաբջիջները կարող են ավելի երկար դիմանալ հեշտոցի ալկալային միջավայրում և ի տարբերություն Y սերմնաբջիջների, օրգազմի ընթացքում գոյացող արտազատուկի կարիքը չունեն գոյատևելու համար: Խորհուրդ չի տրվում դիմել այս մեթոդին, եթե բեղմնավորման հետ կապված խնդիրներ ունեք կամ անպտղություն է ախտորոշվել, քանի որ այն կարող է նշանակալիորեն երկարաձգել երեխայի պլանավորման շրջանը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․