Ինչպես հաղթահարել նևրոզը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Բոլորին ծանոթ է «neurosis» բառը , սակայն քչերն են տեղյակ, թե ի՞նչ է նշանակում այդ բառը, և այն, թե ի՞նչ հիվանդություններ է այն առաջացնում:

Ինչէ նևրոզը

Մեզանից ցանկացածը մեկ անգամ չէ, որ հայտնվել է ​​ դժվարին իրավիճակներում, որտեղ կյանքի հետ կապված խնդիրների հարցում որոշում կայացնելն առաջացնում է ներքին անհանգստություն, գրգռվածություն, աշխատունակության նվազում: Մշտական ​​հոգնածությունը, անքնությունն ու վախի զգացողությունը, տրամադրություն չունենալը և որևէ բան դժկամությամբ անելը հաճախ անվանում են նևրոզ: Բայց ի՞նչ է այն իրականում.

Նևրոզը նյարդային հոգեկան խանգարում է, որի պատճառը տրավմատիկ հանգամանքներն են, որոնք սերտորեն կապված են մարդու կյանքում կարևոր հարաբերությունների հետ: Նևրոզը հոգեբուժական հիվանդություն չէ, այն վերաբերում է սահմանային հոգեվիճակին և երբեք չի հանգեցնում հոգեկան հիվանդության: Որպես նևրոզի հիմնական ախտանիշ՝ նշվում է լիովին չգիտակցված ներքին կոնֆլիկտը: Նևրոզի արտաքին նշանները կարող են նման լինել մարդու ներքին օրգանների որոշ հիվանդությունների ախտանշաններին:

Նևրոզի առաջացման պատճառները

Նևրոզի առաջացման պատճառ կարող են լինել տարբեր գործոններ: Սա բնորոշ է նյարդային համակարգին և մարմնի կառուցվածքային առանձնահատկություններին, ինչպիսիք են անձի տիպը, դաստիարակությունը, հիվանդությունները և կրթությունը:

Նյարդային համակարգի հորիզոնները նեղացնելուն հանգեցնում են նևրոտիկ հոգեբանական տրավմաները, կոնֆլիկտները և խնդիրները լուծելու բացասական փորձը, սթրեսը: Այդ հոգեբանական ցնցումները կարող են առաջանալ դեռ մանկության շրջանում և ուղեկցել մարդուն նրա ամբողջ կյանքի ընթացքում: Հետագայում, այս կամ այն ոլորտում բացասական փորձը կարող է ուղղվել գործունեության այլ ոլորտներ: Ավելի ուշ այն կարող է առաջացնել դեպրեսիա, կարող են ի հայտ գան վախեր և մշտական ​​հոգնածություն, ագրեսիվություն, դյուրագրգռություն և, որպես հետևանք, կյանքի նկատմամբ դժգոհության զգացողություն: Նևրոզի ախտանիշերը կարող են չափազանց բազմազան լինել: Բայց որպես նևրոզը բնութագրող հիմնական ախտանիշ՝ հանդես է գալիս ներանձնային կոնֆլիկտը, որը չի գիտակցվում մարդու կողմից:

Նևրոզի նշանները

Նևրոզը հաճախ բնութագրվում է հետևյալ նշաններով.

• մարմնի հյուծվածություն

• ներքին ուժերի բացակայություն

• ​​ֆիզիկական թուլություն

• աշխատանքային կարողությունների նվազեցում

• ուշադրության անբավարարություն

• հիշողության անբավարարություն

բարձր գրգռվածություն
• տրամադրության անկայունություն

• քնի խանգարումներ

• բարձր հնչյունների հանդեպ զգայունություն

• կպչուն մտքեր

• կպչուն վախեր

• կպչուն գործողություններ (ձեռքերը լվանալու մշտական ​​ցանկություն, անընդհատ բժշկի մոտ հաճախել, փոխել հագուստը, և այլն):

Նևրոտիկ վիճակում գտնվող մարդկանց բնորոշ է անհամբերությունը և սպասողական վիճակը վատ տանելը: Նևրոտիկ վախի (մոռանալ դուռը փակել) ժամանակ կարելի է հորինել գործողություններ (300 անգամ դուռը բանալիով փակել), բայց որքան այդ գործողությունները հանգստացնում են, այնքան էլ, ցավոք, ամրապնդվում են գիտակցության մեջ:

Վեգետատիվ խանգարումներ նևրոզի ժամանակ

Նևրոզի ոչ սուր արտահայտման դեպքում հանդիպում են վեգետատիվ խանգարումներ: Դրանց թվում են՝

Նեյրոշրջանառության դիստոնիան
Անգինայի հետ կապված նևրոզը
Սրտի հետ կապված նևրոզը:
Նևրոզի ժամանակ հանդիպում է վեգետատիվ խանգարումների երկու տեսակ: Վեգետատիվ խանգարման առաջին տեսակին բնորոշ են՝

Զարկերակի հաճախականությունը
Թքազատման նվազեցումը
Մաշկի չորությունը
Սագամաշկը
Զարկերակային ճնշման բարձրացումը
Մարմնի ջերմաստիճանի բարձրացման միտումը
Վերջույթների ցրտահարությունը, և այլն:
Վեգետատիվ խանգարման երկրորդ տեսակին բնորոշ են՝

Սրտի դանդաղ զարկերը
Բարձր թքազատումը
Աղիների գալարակծկանքի բարձրացումը
Արյան ճնշման իջեցումը
Մաշկի կարմրությունը, և այլն:
Նևրոզի բնորոշ դրսևորումներին կարելի է դասել նաև խուճապային հարձակումները՝ սրտի շրջանում ցավ կամ թալկացում, ճնշման զգացողություն, գլխապտույտ և նույնիսկ՝ շնչարգելություն: Նույնիսկ որովայնի շրջանում կարող են նկատվել տհաճ զգացողություններ, տաքություն, քրտնոտություն, արյան ցածր ճնշում: Հիվանդության կրկնության դեպքում խուճապային գրոհը կարող է զարգացնել ցանկացած տեսակի վախերը (մահվան նկատմամբ վախը, իր կամ իր հարազատի մոտ մահացու որևէ հիվանդության առաջացման վախը, և այլն):

Նևրոզի տևողությունը կարող է տարբեր լինել. մի քանի օրից՝ մինչև մի քանի տարի: Տևողությունը կախված է մարդու՝ իր խնդիրները լուծելու անհատական ընդունակություններից, դժվարին իրավիճակներում շարունակ մնալուց, ժամանակին բժշկի դիմելուց: Նևրոզի դրսևորումները կարող են լինել թույլ կամ կայուն, ինչպես նաև կարող են վերափոխվել այլ դրսևորումների: Նևրոզի հիմնական առանձնահատկությունը համարվում է դրա փոփոխականությունը:

Նևրոզի բուժումը

Նևրոզի բուժման համար անպայման պետք է հաշվի առնել սրտանոթային և մարսողական համակարգերի վիճակը: Ախտորոշումը կատարելուց հետո կարող են նշանակված լինել բարդ թերապևտիկ միջամտություններ, այդ թվում՝ այնպիսի դեղանյութեր, որոնք կարգավորում են օրգանիզմի կոնկրետ համակարգերը: Որոշ դեղամիջոցների միջոցով նևրոզի բուժումը գործնականում անհնար է: Նևրոզի բուժման հիմնական մեթոդը հոգեթերապիան է: Պետք է ընդգծել, որ նևրոզի բուժմամբ պետք է զբաղվի ոչ թե հոգեբանը, այլ հենց հոգեթերապևտը, ով տիրապետում է հոգեմետ դեղամիջոցների ազդեցության մասին տեղեկատվությանը: Նևրոզը պահանջում է բուժման կուրս: Ճիշտ ընտրված դիետան, մերսումը, զբոսանքները բնության մեջ, ջրային պրոցեդուրաները տալիս են լավ արդյունք: Բայց մենք պետք է հիշենք, որ նևրոզի բուժման ժամանակ ամենակարևորը հիվանդի՝ առաջացած խնդիրները հաղթահարելու ցանկությունն ու մտադրությունն է:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․