Ինչու են եղունգներին սպիտակ գծեր հայտնվում և ինչ են եղունգները վկայում առողջական վիճակի մասին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Եղունգների վիճակը կարող է շատ բան վկայել առողջական վիճակի մասին: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ եղունգները կրծելու սովորությունը, օրինակ, վկայում է հոգեկան անկայունության մասին: Սպիտակ և մուգ բծեր եղունգներին: Եղունգներին սպիտակ բծերի առկայությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում կալցիումի մակարդակը: Երբ բծերը վերածվում են հետքերի, հարկավոր է ուշադրություն դարձնել ներքին օրգանների, մասնավորապես՝ երիկամների աշխատանքին: Եղունգներին մուգ բծերի առկայությունը կարող է վկայել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման մասին, ինչպես նաև՝ կարող է հակաբիոտիկների երկարաժամկետ օգտագործման հետևանք լինել: Ճաքեր մատներին և եղունգների շերտավորում: Այս խնդիրներն ավիտամինոզի հետևանք են, որոնք առավել բնորոշ են գարնանն ու աշնանը: Եթե նույնիսկ սննդակարգը շտկելուց հետո եղունգների վիճակը շարունակում է վատանալ, և ճաքերը շատանում են, զգուշացեք. այս խնդիրները կարող են վկայել սնկային վարակի կամ վահանաձև գեղձի հիվանդությունների մասին: Եղունգների շերտավորումը կարող է նաև արթրիտի և պսորիազի հետևանք լինել: Հարկավոր է լուրջ մոտեցում ցուցաբերել այս խնդրին և դիմել մասնագիտական օգնության: Այտուցներ եղունգների շուրջ և եղունգների կապույտ երանգ: Եղունգների շուրջ այտուցվածությունը վկայում է բորբոքման մասին: Եթե խնդիրը տևական ժամանակ չի անցնում, դա կարող է աուտոիմուն հիվանդության ախտանշան լինել: Եղունգները կարող են նաև կապույտ գույն ստանալ. այս խնդիրն ամենից հաճախ վկայում է թթվածնի անբավարարության մասին: Խորհուրդ է տրվում դիմել բժշկական օգնության, քանի որ այս խնդիրը կարող է նախազգուշացնել շնչառական օրգանների հիվանդությունների մասին: Նույնը վերաբերում է դեպքերին, երբ եղունգները դեղին գույն են ստանում. խնդիրը կարող է պայմանավորված լինել շնչուղիների կամ վահանաձև գեղձի հիվանդություններով: Եղունգները կրծելու սովորություն: Այս սովորությունը հաճախ վկայում է անհավասարակշռված լինելու մասին:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․