Ոչ մի դեպքում մի՛ տվեք այս քաղցրավենիքները ձեր երեխաներին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Գործարանային հրուշակեղենի արտադրողները հսկայական փողեր են ծախսում հեռուստաընկերությամբ, թերթերում և համացանցում գովազդ տարածելու վրա:

Երեխաների համար նախատեսված ապրանքների գովազդի վրա տարեկան ծախսվում է 10 մլրդ դոլար: Տարեկան տասը միլիարդ դոլար է ծախսվում նրա վրա, որ երաշխավորվի, որ երեխաները շատ կսիրեն էքստրա-քաղցր բատոնչիկները արջերի տեսքով կամ «առողջ» ըմպելիքները, որոնցում շաքարն ավելի շատ է, քան Կոկա Կոլայում:
Երեխաների ծնողների վրա ազդելու մարքեթինգն ամենից լավ է աշխատում՝ նրանց գիտակցությունն անպաշտպան է դրա առջև:

Բայց Lifter –ը կոչ է անում ծնողներին զգոն լինել և տեղ չտալ էմոցիաներին միայն երեխային հանգստացնելու համար:

Ինչպես նշում են փորձագետները, հենց այդ քաղցրավենիքը կարող է երեխաների մոտ գերակտիվություն, քմահաճություն, ալերգիկ ռեակցիաներ և նույնիսկ քաղցկեղ առաջացնել:

Օրինակ, Միացյալ Նահանգներում սննդարտադրողները տարեկան մոտ 25 մլն դոլար են ծախսում՝ սննդի սինթետիկ ներկանյութեր ձեռք բերելու համար:

Այդպիսի ներկանյութեր պարունակող սննդամթերքի ցուցակը գրեթե անվերջ է, բայց Lifter-ը ներկայացնում է դրանցից ամենավտանգավորների հնգյակը.

Փաթեթավորված խմորեղեն

Սրանք շատ տարածված են, և բոլորը կարծում են, որ քանի որ երեխաների համար են, ապա համեմատաբար անվտանգ են:

Խնդիրն այն է, որ այսպիսի խմորեղենը լի է շաքարով, հնդկացորենի օշարակով և ֆրուկտոզայով, դեքստրոզայով և նույնիսկ նավթից ստացվող TBHQ քիմիկատով, որը երեխաների մի շարք օրգանների բջջային դիսֆունկցիա է առաջացնում:

Լաբորատոր առնետների օրինակով ապացուցվել է, որ եթե ստիպել ինչ-որ մեկի սնվել միայն այդ խմորեղենով, ապա նա շատ արագ կկորցնի տեսողությունը, լյարդը կլայնանա, կտառապի ջղաձգումներից և արդյունքում կմահանա կաթվածից:

Շաքարը լյարդի և երեխաների շաքարախտի զարգացման գլխավոր մթերքն է: Ի դեպ, այսօր երեխաների շրջանում շաքարախտով հիվանդացության մակարդակը բարձր է, քան երբևէ, և շարունակում է աճել:

Մրգային դոնդողիկներ

Այս անուշեղենին «մրգային» համ է հաղորդւմ նավթից ստացվող էրիտրոզինը: Այն նույնիսկ մի ժամանակ արգելված է եղել օգտագործել կոսմետիկայում՝ ապացուցված է, որ այն հանգեցնում է վահանաձև գեղձի ուռուցքների:

M&M'S

Այս տարածված կոնգետներում շատ քիչ քանակությամբ շոկոլադ կա, բայց փոխարենը՝ շատ քիմիկատներ, որոնք կարող են չարորակ ուռուցքներ առաջացնել գլխուղեղում և հանգեցնել ԴՆԹ-ի վնասմանը:

Cheetos

Yellow 6 անվանումով արհեստական ներկանյութը, որն այստեղ կա, նույնպես ստացվում է նավթից և այստեղ ծառայում է որպես «պանրի» բուրավետիչ:

Այս չիպսերը պարունակում են նաև մեթիլբենզոատ և մեթիլֆենիդատ էթիլ սպիրտ:

Teddy Grahams («Բարնիի» ամերիկյան անալոգ)

Այս փոքրիկ «արջուկները» լիքն են TBHQ քիմիկատով, որը լաբորատոր առնետների մոտ ստամոքսի քաղցկեղ է առաջացրել:

Այդ նյութը կարող է վնասել ԴՆԹ-ի հատվածները և ճնշել երեխայի շնչառական համակարգը: Այն նաև երեխաների տագնապի, անհանգստության և գիպերակտիվության պատճառ է դառնում:

Այս արհեստական գունանյութերի օգտագործումը կարելի է և անհրաժեշտ է փոխարինել մրգերով և բանջարեղենով՝ հետագա վտանգներից խուսափելու համար:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․