Լյարդը մաքրելու ամենանախընտրելի մեթոդներից մեկը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Լյարդի մաքրումը շատ կարևոր գործընթաց է: Դրան դժվար է հավատալ, բայց այդ գործընթացից հետո կկարգավորվի ոչ միայն մարսողությունը, այլև կանհետանա ուսերի, թիկունքի ցավը, նույնիսկ ալերգիան: Հետևյալ միջոցը կօգնի մաքրել լյարդը 24 ժամվա ընթացքում, այս գործողությունը պետք է իրականացնել տարվա մեջ երկու անգամ:

Լյարդը մաքրելու համար ընտրեք հանգստյան օրերը: Այդ օրը զերծ մնացեք ցանկացած դեղորայք կամ վիտամին օգտագործելուց: Նախաճաշին կերեք ինչ-որ անյուղ սնունդ:

Միջոց լյարդի քարերի դեմ

Բաղադրիչներ

4 թեյի գդալ անգլիական աղ

1/2 ճաշի գդալ ձիթայուղ

1 հատ մեծ թուրինջ

Օգտագործման եղանակը

Ժամը 14:00

Չի կարելի ոչինչ ուտել կամ խմել 14:00-ից հետո, քանի որ այն կարող է բացասական հետեւանքներ ունենալ: Չորս թեյի գդալ աղը լուծել 3 բաժակ ջրի մեջ, ստացված հեղուկը լցնել բանկայի մեջ եւ դնել սառնարան:

Ժ. 18:00

Խմել անգլիական աղի լուծույթի ¼ մասը:

Ժ. 20:00

Կրկին խմել այդ լուծույթի ¼ մասը: Հեղուկը պետք է խմել ճիշտ նշված ժամերին:

Ժ. 21:45

½ բաժակ ձիթայուղը լցնել թուրինջի հյութի մեջ: Լավ փակել ամանը եւ թափահարել, մինչեւ ստացված համադրությունը ջրիկանա: Ըմպելիքը խմելուց առաջ գնացեք զուգարան:

Ժ. 22:00

Խմել ստացված ըմպելիքը: Խմել կատվախոտ, եթե անքնություն կունենաք: Խմել 5-10 րոպեի ընթացքում, այնուհետեւ անմիջապես պառկել քնելու: Պառկել մեջքի վրա՝ գլխի մասը լավ բարձրացրած:

Հաջորդ առավոտյան

Խմել մնացած անգլիական աղի լուծույթի կեսը:

2 ժամ անց

Խմել անգլիական աղի լուծույթի վերջին մասը:

Եվս 2 ժամ անց

Նախաճաշը սկսեք հյութով, կես ժամ անց մեկ հատ խնձոր կերեք: Մեկ ժամ անց կարելի է ուտել թեթեւ սնունդ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․