Ինչու՞ է նա պարբերաբար աղ շաղ տալիս բնակարանում... պատճառը իմանալով՝ գուցե դու էլ կկիրառես


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Աղը մեր օրերում էժան միջոց է, որը կարելի է նաև որպես մաքրող միջոց օգտագործել, առավելևս, որ կոմերցիոն մաքրող միջոցները հագեցած են վնասակար քիմիական նյութերով:

Աղը կանխում է մրջյունների տարածումը

Պարզապես աղ լցրեք պատուհաններին և այն մասերում, որոնք մրջյուններն օգտագործում են տուն մտնելու համար: Աղը նաև նվազեցնում է խոնավությունը տանը:

Աղը՝ որպես պղնձե, արծաթիյա և արույրե բնական ողորկիչ

Պղնձե, արծաթյա և արույրե իրերը չմաքրելու դեպքում գունաթափվում են: Դրանից խուսափելու համար կարող եք աղ օգտագործել: Աղով և խնձորի քացախով խառնուրդ պատրաստեք և սրբեք մակերևույթները մինչև դրանք փայլեն: Այս բնական միջոցով կմաքրեք կեղտը և բծերը:

Աղը՝ տան և ավտոմեքենայի պատուհանները մաքրելու բնական միջոց

Մի քանի ճ. գ. աղ և 1 գալոն տաք ջուր խառնեք: Այս խառնուրդը կարող եք օգտագործել պատուհանները մաքրելու և բծերը վերացնելու համար: Արդյունքը երկար կմնա:

Լվացարանակոնքը նորից փայլեցրեք

Ոչ մեծ քանակությամբ աղով և տաք ջրով խառնուրդ պատրաստեք, այն օգտագործեք լվացարանակոնքի համար:

Մաշկը երիտասարդացրեք

Աղի, լավանդայի եթերայուղի և ձիթապտղի յուղի խառնուրդն օգտագործեք ձեր մարմնի համար, մի քանի րոպե սպասեք և տաք ջրով լոգանք ընդունեք: Մաշկը կերիտասարդանա, արագ և արդյունավետ պիլինգ կստացվի:

Վարագույրների և գորգերի գույնի վերադարձում

Արդյունքի համար մեկ լվացք պետք կլինի: Գործվածքը դրեք աղաջրի մեջ (խտացած): Լուծույթի մեջ թրջված կտորով սրբեք գորգերը, շերտավարագույրները:

Ատամների բուժում

Եթե ատամի ցավ կամ բերանի խոց ունեք, մի քիչ աղ լցրեք տաք ջրի մեջ, մեկ րոպե սպասեք մինչև աղը լուծվի, լուծույթով ողողեք բերանը: Դա բերանը ողողելու բնական հեղուկ է, որը հրաշալի արդյունք է ապահովում:

Ատամների սպիտակեցում և բերանի խոռոչի հիգիենա

Հավասար քանակի կերակրի սոդա և աղ վերցրեք ատամների սպիտակեցնող միջոց ստանալու համար: Խառնուրդն օրվա ցանկացած ժամի օգտագործեք:

Լավացրեք հագուստի լվացքի արդյունքը

Մի քիչ աղ լցրեք վերջին լվացքի մեջ հագուստը կծկվելուց պաշտպանելու համար: Դա առանձնակի օգտակար է, եթե հագուստը չորացնում եք արևոտ օրը: Հագուստը իդեալականորեն մաքուր և փափուկ կլինի:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․