Բեղմնավորման և ծննդաբերության հաշվարկման օրացույց. ի՞նչ է այն իրենից ներկայացնում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Շատ դեպքերում կանայք չեն կարող իմանալ բեղմնավորման ճիշտ օրը, բայց լավ գիտեն դաշտանային ցիկլի սկսելու օրը: Հղիության հաշվարկը սովորաբար սկսում է հենց այդ կետից,- գրում է Impoqrik.am-ը:

Կանանց մեծ մասի համար բեղմնավորման հավանական սկիզբը (օվուլյացիայի օրեր, երբ ձվաբջիջը կամ ձվաբջիջները կիսվում են և պատրաստ են բեղմնավորման) դաշտանային ցիկլի մեջտեղն է, այսինքն` հաջորդ ցիկլից երկու շաբաթ առաջ: Այդ օրվանից հաշված` հղիությունը տևելու է 280 օր կամ դաշտանային վերջին ցիկլից հետո 40 շաբաթ:

Ուրեմն` կարելի է հաշվել ծննդաբերության հավանական օրը` դաշտանային վերջին ցիկլի սկզբնական օրվանը գումարելով 280 օր: Նույն ձևով կարելի է գտնել այդ օրը` դաշտանային վերջին ցիկլի ամսվանից երեք ամիս ետ գնալով և գումարելով 7 oր: Օրինակ, եթե դաշտանային վերջին ցիկլը սկսվել է փետրվարի 20-ին,ապա ծննդաբերության հավանական օրը նոյեմբերի 27-ն է:

Հղիության այս հաշվարկով որոշվում է պտղի այսպես կոչված գեստացիոն հասակը(տարիքը): Մանկաբույժն ու բուժքույրը հենց այս «օրացույցով» են հետևում պտղի աճին, զարգացմանը: Պտղի հասակը տարբերվում է բեղմնավորման կամ գեստացիոն տարիքից, որը երկու շաբաթով պակաս է և հաշվվում է փաստացի բեղմնավորման օրվանից:

Շատերը հղիության ժամկետը հաշվում են շաբաթներով: Դա շփոթությունից խուսափելու ամենահարմար և հասարակ միջոցն է: Օրինակ, եթե բժիշկն ասում է, որ դուք արդեն 10 շաբաթական հղի եք, ուրեմն բեղմնավորումը կատարվել է 8 շաբաթ առաջ, և ծննդաբերությունը տեղի կունենա մոտավորապես 30 շաբաթ հետո, քանի որ հղիության ընդհանուր տևողությունը 40 շաբաթ է:

Կա նաև հղիության ավելի մեծ միավոր` եռամսյակ: Եռամսյակները հղիության ընթացքը բաժանում են երեք փուլերի: Այդ փուլերից յուրաքանչյուրը տևում է 13 շաբաթ և ունի իր բնորոշ առանձնահատկությունները: Օրինակ, վիժումը սովորաբար տեղի է ունենում առաջին եռամսյակում, և այդ եռամսյակում է, որ պետք է ուշադիր լինել ճանապարհորդելիս, կտրուկ շարժումներ անելիս կամ գերծանրաբեռնված աշխատանքից:

Առաջին եռամսյակը պտղի օրգանների արագ զարգացման և ձևավորման փուլն է: Իսկ երրորդ եռամսյակում, օրինակ, ավելի հավանական է հղիության պատճառով արյան ճնշման բարձրացումն ու արյան մեջ թունավոր նյութերի առկայությունը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․