Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ստամոքսի քաղցկեղը «լռակյաց» ու դանդաղ զարգացող հիվանդույթուն է, որը հաճախ շատ դժվար է բուժվում և հանգեցնում է մահվան: Սա է պատճառը, որ քաղցկեղի այս տեսակի ախտանշաններն իմանալն ու ժամանակին հիվանդությունը հայտնաբերելը շատ կարևոր է և կարող է զգալիորեն բարձրացնել բարեհաջող բուժման հավանականությունը:
Չնայած վերջին տասնամյակների զգալի առաջընթացին՝ մասնագետները դեռ չեն ստեղծել քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց, ուստի ապաքինման հավանականությունը բարձր է լինում միայն հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում, ինչը ոչ միշտ է հնարավոր: Բացի այդ, մարդիկ հաճախ անտեսում են հիվանդության ախտանշանները կամ ենթադրում են, որ դրանք վկայում են որևէ այլ խնդրի մասին:
Ստամոքսի քաղցկեղն առաջանում է ստամոքսում բջիջների անոմալ ու անկառավարելի աճի հետևանքով, ինչը հանգեցնում է լորձաթաղանթում ու մկանային հյուսնածքներում ուռուցքների առաջացման:
Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն ադենոկարցինոման է:
Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված ախտանշանների շարքին են դասվում.
· արտաթորանքի մեջ արյան հետքերի առկայությունը,
· անեմիան (սակավարյունություն),
· հոգնածության զգացումը,
· աղիների անկանոն աշխատանքը,
· սրտխառնոցն ու փսխումը,
· ախորժակի կորուստը,
· սննդի ընդունումից հետո առաջացող ծանրության զգացողությունը,
· որովայնի հատվածի մշտական ցավը:
Այս ախտանշանները նման են վիրուսի հետևանքով առաջացող ախտանշաններին, ուստի շատերն անուշադրության են մատնում դրանք: Սակայն հարկ է հիշել, որ քաղցկեղի դեպքում հիվանդի վիճակն աստիճանաբար ավելի է վատանում և հիվանդությունն էլ ավելի է զարգանում:
Ստամոքսի քաղցկեղի առաջացումը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել վերամշակում անցած սննդից, քաղցրավենիքից, ինչպես նաև ալկոհոլից ու ծխախոտից: Բացի այդ, հարկավոր է նաև հարստացնել սննդակարգը քրքումով, քանի որ դրա հիմնական ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը կարող է կանխել քաղցկեղի տարբեր տեսակների աճն ու զարգացումը: Քրքումը նաև արգելակում է անգիոգենեզի գործընթացը, ինչի շնորհիվ կանխում է նոր արյունատար անոթների միջոցով ուռուցքի առաջացումը:
Քրքումը կարելի է օգտագործել փոշու կամ հատուկ հավելումների տեսքով, սակայն այն հեշտ չի յուրացվում օրգանիզմի կողմից: Որպեսզի այն շատ ավելի լավ յուրացվի ու կլանվի, մասնագետները խորհուրդ են տալիս համատեղել քրքումը կոճապղպեղի կամ սև պղպեղի հետ: Օրինակ՝ կարելի է օգտագործել քրքումը հետևյալ բաղադրատոմսով.
Բացադրությունը.
· ¼ թեյի գդալ քրքում,
· ½ թեյի գդալ ձիթապտղի յուղ,
· 1 պտղունց սև պղպեղ:
Օգտագործման եղանակը.
Բոլոր բաղադրիչներն ավելացնել մի բաժակ ջրին, լավ խառնել և խմել ստացված ըմպելիքները: Ցանկության դեպքում այս բաղադրիչները կարելի է օգտագործել նաև որպես համեմունք աղցանների համար: Դրական արդյունքի հասնելու համար այս խառնուրդը հարկավոր է օգտագործել ամեն օր: