Սոխի և սխտորի օգտակարության մասին. առողջարար կիրառումներ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Սոխի եւ սխտորի օգտակարության մասին բոլորը գիտեն: Այն օգտագործում են շատ ուտեստների մեջ` յուրահատուկ համ ու հոտ հաղորդելու համար: Սխտորի հյութը, որն իր բաղադրության մեջ պարունակում է 61-62% ջուր, 6-7% ազոտային նյութեր, 0.19% ճարպեր, 30-31% ածխաջրեր, կալիում, նատրիում, մագնեզիում, քլոր, օրգանական թթուներ, եթերային յուղեր, B, C, D վիտամիններ, արդյունավետ միջոց է ճիճուների ու դիզենտերիայի դեմ:

Միայն պետք է հիշել, որ ճիճուներն ու հիվանդություններ հարուցող (ընդհուպ մինչեւ քաղցկեղ) միկրոօրգանիզմները չեն կարող գոյատեւել ու բազմանալ, եթե մենք սխալ սննդառությամբ պարարտ հող չենք ստեղծել նրանց համար։ Մեր սնունդը պետք է այնպիսին լինի, որ առավելագույն քանակով յուրացվի եւ չմարսված մնացորդներն առավելագույն արագությամբ հեռանան օրգանիզմից (դրան համապատասխանում է հում բուսական սնունդը)։ Հակառակ պարագայում միկրոօրգանիզմներն ու ճիճուները մեր ներսում իրենց զգում են հարազատ միջավայրում, իսկ սխտորը բավականաչափ նպաստում է այդպիսի վիճակների վերացմանը։

Սխտորը, որպես բուժամիջոց, օգտագործել են հին ժամանակներից։ Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժություն» գրքի մեջ նշվում է, որ Պլինիուսը սխտորը հանձնարարել է ջրգողության, թույլ մարսողության, տենդի, ցինգայի, հազի դեպքում։
Հնդիկ բժիշկները սխտոր են տվել ասթմայի, կաթվածի, ռեւմատիզմի դեպքում։ Սխտորի ջրաթուրմը կամ օղեթուրմը համարել են արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց։
Ամիրդովլաթ Ամասիացին սխտոր է հանձնարարել սեռական անկարողության, դեմքի վատառողջ տեսքի, թութքի, փայծաղի հիվանդության, էկզեմայի դեպքում։ Օրական չափաբաժինը համարել է 3 պճեղը (կամ 6 պճեղի հյութը)։ 300 գ սխտորն անցկացնել մսաղացով, ավելացնել 20 կիտրոնից ստացված հյութը, թողնել 2 օր մութ տեղում։ Հյութը խմել օրական 2-3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ, 1 ճաշի գդալ։ Այս խառնուրդը երկար պահելիս չի փչանում։

Սխտորը հակացուցված է սրված թութքի եւ երիկամների հիվանդության դեպքում։
Սոխի հյութը պարունակում է 83-86 տոկոս ջուր, 1-2 տոկոս սպիտակուցներ, ճարպեր, շաքարներ, անազոտ նյութեր, բջջաթաղանթ, ֆերմենտներ, վիտամին C, A, եթերայուղեր:
Հիպոկրատը, Պլինիոսը, Դիոսկորիդը սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, սոխի հյութը գինու հետ դուրս է հանում ավազը, կանխում փորկապությունը, ոչնչացնում հաստ աղիի ճիճուներին, միզամուղ է։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․