Ինչպես արագ և հեշտ բուժել բրոնխիտը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ավանդական բժշկության մեջ բրոնխիտը բուժում են բավական երկար՝ օգտագործելով մեծ թվով քիմիական դեղամիջոցներ: Ներկայացված ժողովրդական բաղադրատոմսով բրոնխիտը բուժում են ընդամենը երեք օրվա ընթացքում:

Պետք է վերցնել միջին չափի սովորական մի քար, նախընտրելի է գլաքար (կրաքար չի կարելի) և լավ տաքացնել գազօջախի վրա: Այնուհետև մետաղե առարկաներով (օրինակ՝ գդալներով) զգույշ տեղավորել հարմար կաթսայի մեջ: Նախօրօք պատրաստեք հետևյալ խառնուրդը:

Մեկ բաժակ եռման ջրի մեջ ավելացրեք 1 գդալ մեղր և մի պտղունց սոդա: Խառնուրդը լցրեք կաթսայի մեջ՝ տաքացրած քարի վրա: Սպասեք մինչև գոլորշի դուրս գա: Գլուխը ծածկեք սրբիչով և 3-5 րոպե շնչեք գոլորշին:

Պրոցեդուրան կատարեք քնելուց առաջ: Եթե հիվանդությունը քրոնիկական չէ, ապա բավական կլինի մեկ անգամ կատարել այն: Ավելի բարդ դեպքերում ստիպված կլինեք կրկնել մի քանի անգամ: Այն լավ օգնում է գրիպի և սուր մրսածության դեպքում: Առո՛ղջ եղեք:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․