Ազատվում ենք փորի հատվածում եղած ճարպից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Փորի 4 տեսակներ. Մենք բոլորս ուզում ենք լինել առողջ և երկար ապրել: Փորի հատվածում ճարպերը մեզ շատ են խանգարում: Դա ճարպի ամենավտանգավոր տեսակներից է, որը նվազեցնում է երկարակեցության հնարավորությունները:

Որպեսզի ազատվեք դրանից, պետք է իմանալ, թե ճարպի որ տեսակն է առանց խղճի խայթ զգալու տեղավորվել ձեր փորի մեջ:

1 Այսպես կոչված «փորիկ»

Այս խաչն իրենց վրա կրում են գրասենյակում աշխատողները: Նույնիսկ ամենաբարակ մարմնի վրա էլ կարող է առաջանալ «փորիկ»: Դրա առաջացման պատճառներից մեկը կարող է լինել գոտկատեղի լարվածությունը, որն առաջանում է նստած գործ անելիս:

Ինչպես ազատվել «փորիկից»

Մի շտապեք աշխատանքից հեռանալու դիմում գրել: Խնդրի լուծման համար ձեր սննդակարգ մտցրեք սպիտակուցներով և մանրաթելերով հարուստ սնունդ:

2 «Սթրեսային փորիկ»

Սթրեսը մահացու է մեր առողջության համար, ամենավտանգավոր հիվանդությունն է, որով մենք տառապում ենք: Հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում դրան, և շարունակում են ապրել սթրեսային վիճակում: Իսկ այդ մարդասպանին չի կարելի անտեսել: Սովորաբար ամեն ինչ սկսվում է «փորիկից», որին ուշադրություն չդարձնելու և չկանխարդելելու դեպքում, վերածվում է փորի սթրեսային տիպի:

Ինչպես ազատվել «Սթրեսային փորիկից»

Վարժությունները կլինեն խնդրի լուծումը: Դուք վախեցա՞ծ եք: Կարծում եք դուք պետք է վարժություններ անեք մինչև հալումա՞շ լինեք: Ահա և ոչ: Փորը մեծացել է սթրեսի անրդյունքու՞մ: Նշանակում է առաջին հերթին պետք է ազատվել սթրեսից: Ոտքով զբոսնելը հիանալի միջոց է, որը ձեզ կօգնի: Արդյունքը ձեզ կգոհացնի:

3 «Պահեստային»

Հենց այսպիսի փորի է վերածվում «փորիկը», եթե դուք նստակյաց աշխատանքի հետ մեկտեղ օգտագործում եք շաքար և ալկոհոլ: Եթե դուք միջոցներ չձեռնարկեք, ազդրերի վրա իջնող ավելորդ օղակը վաղ թե ուշ ձեզ կսպանի:

Ինչպես ազատվել «Պահեստային»-ից

Փորի այս տեսակից պետք է շատ արագ ազատվել: Բացառեք կամ շատ կրճատեք շաքարավազը: Խանութներում, ռեստորաններում, ակումբներում առանց հետ նայելու անցեք ալկոհոլի բաժնի կողքով: Ոտքով շատ քայլեք և ձեր ճաշացանկ մտցրեք առանց օսլայի մրգեր և կանաչեղեն:

4 «Մայրիկի փոր»

Նայեք ձեր փոքրիկներին՝ նրանք արժանի են: Դուք կրել եք ձեր փորում նրանց և նոր կյանք եք պարգևել այս աշխարհին: Ծննդաբերությունից հետո փոր է առաջացել մարմնի հենց կենտրոնական հատվածում, և հենց այստեղ է ամենադժվարը նրանից ազատվելը: Բարեբախտաբար սրա դրա լուծումն էլ կա:

Ինչպես ազատվել «Մայրիկի փոր»-ից

Ձեզ անհարաժեշտ է ձեր սննդամթերքների մեջ մտցնել մի փոքր ճարպ: Հենց հիմա հրաժարվեք կարտոֆիլ ֆրիից: Մենք խոսում ենք ընդհանրապես ուրիշ ճարպի մասին: Ընկույզներ՝ ահա թե ինչի է ձեզ պետք: Կերեք նուշ, այն շատ համեղ է, և նաև արեք ամենօրյա վարժություններ և չմոռանաք քայլելու մասին: Քայլեք, դա օգտակար է:

Ճարպոտ փոր ունենալու խնդիրը հաճախ է անհանգստացնում բազմաթիվ կանանց, հատկապես’ ամռանը, երբ բացվում է լողազգեստի սեզոնը: Փորի հատվածում ճարպից հեշտ ազատվելու ու գեղեցիկ իրան ունենալու համար պետք չէ դիմել հատուկ բժիշկների կամ շաբաթներով դիետաներ պահել: Կարելի է ուղղակի օգտագործել մթերքներ, որոնք կայրեն ձեր ավելորդ ճարպը:

Առաջին հերթին ձեր կողմից օգտագործվող սննդամթերքի մեջ ավելացրեք լոբազգիներ, իսկ եթե թեկուզ փոքրիկ տնամերձ հողակտոր ունեք, կարող եք ինքներդ զբաղվել լոբազգիների մշակմամբ: Սա ոչ միայն օգտակար կլինի ձեր կազմվածքի համար, այլև’ հետաքրքիր փոփոխություն կմտցնի ձեր կյանքում:

Որովայնի ճարպից ազատվելու համար խստիվ արգելվում է օգտագործել կարտոֆիլ, բայց այս մթերքի սիրահարներին խորհուրդ ենք տալիս միանգամից չհուսահատվել: Այն օգտագործելու ու ճարպ չկուտակելու մի հնարք կա` պարզապես կարտոֆիլը սառը վիճակում կերեք: Սառելուց հետո ընկնում է դրա կալորիականությունն ու այն այլևս անվտանգ է ձեր կազմվածքի համար:
Օգտագործեք պայթեցրած եգիպտացորենի հատիկներ (popcorn) և արևածաղիկ, բայց` առանց շաքարի կամ ձեթի: Բանն այն է, որ արևածաղիկն ու եգիպտացորենի հատիկները ախորժակ «սպանելու» մեծագույն վարպետներն են: Հատկապես երեկոյան, երբ 6-ից հետո քաղց եք զգում` զբաղվեք արևածաղիկով և այն անմիջապես կչքանա:

Միաժամանակ, մի մոռացեք օգտակար թեյերի մասին: Սպիտակ ու կանաչ թեյերն ամենաօգտակարն են որովայնի ճարպը ոչնչացնելու տեսանկյունից: Մյուս կողմից, այդ թեյերն արդյունք կտան միայն այն դեպքում, եթե դրանց օգտագործումը լինի պարբերական: Օրը մեջ օգտագործվող առավոտյան մեկ բաժակ թեյը երբեք չի տա ձեզ ցանկալի արդյունք: Արդյունավետության համար օրական երկու անգամ ուղղակի թեյախմության ժամեր սահմանեք: Այդ դեպքում Դուք երբեք չեք մոռանա ընդունել Ձեր գեղեցիկ իրանի համար անհրաժեշտ այդ կարևոր նյութը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․