Քաշի ավելացման, մազաթափության, առատ քրտնարտադրության, հոդացավերի, հոգնածության, անքնության մեղավորը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Հորմոնները չափազանց կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի համար: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հորմոնալ հավասարակշռության խախտումը բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Հետևաբար՝ շատ կարևոր է սովորել ճանաչել հորմոնալ անհավասարակշռության մասին վկայող նշանները:

Քաշի անընդհատ ավելացում: Եթե ձեր քաշը մշտապես ավելանում է, դա պարտադիր կերպով չի նշանակում, որ սխալ եք սնվում: Ավելորդ կիլոգրամները կարող են վկայել հորմոնալ անհավասարակշռության մասին: «Սթրեսի հորմոնը»՝ կորտիզոլը, արտադրվում է մակերիկամներում:

Երբ այս հորմոնը մեծ քանակով է արտադրվում, նկատվում է քաշի ավելացում: Այս դեպքում ինսուլինի մակարդակը բարձրանում է, ինչը կարող է ազդել արյան մեջ շաքարի մակարդակի վրա: Սա իր հերթին՝ հանգեցնում է քաղցի զգացման, ախորժակի մեծացման: Կորտիզոլի բարձր մակարդակի հետևանքով ճարպը հատկապես կուտակվում է որովայնի հատվածում, մեծանում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացումը:

Մազաթափություն: Կնոջ օրգանիզմում անդրոգենների բարձր մակարդակը հանգեցնում է մազաթափության:

Առատ քրտնարտադրություն: Սա հորմոնալ անհավասարակշռության նշաններից մեկն է: Դաշտանադադարի ընթացքում կանայք հաճախ են ունենում այս խնդիրը, ինչը հորմոնալ փոփոխությունների հետևանք է: Գիշերային քրտնարտադրությունը ևս հիմնականում հորմոնալ անհավասարակշռության հետևանք է:

Հոդացավեր, հոգնածության զգացում: Հոդացավեր, գերհոգնածություն. սրանք ևս վկայում են հորմոնալ անհավասարակշռության մասին, հատկապես, եթե անհրաժեշտ քանակով քնում եք: Անհրաժեշտ է նշել նաև, որ այս խնդիրները կարող են նկատվել նաև վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման դեպքում:

Քաղցր ուտելու ցանկություն: Սա կարող է վկայել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին, երբ այս գեղձը քիչ քանակով հորմոններ է արտադրում: Այս վիճակը հայտնի է հիպոթիրեոզ անունով: Մակերիկամների գերծանրաբեռնվածությունը ևս կարող է հանգեցնել քաղցր ուտելու անհագ ցանկության:

Տրամադրության անկում: Վատ տրամադրությունը, գրգռվածությունը, անհանգստությունը, դեպրեսիան կարող են վկայել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին, երբ օրգանիզմում մեծ քանակով հորմոններ են արտադրվում:

Անքնություն, քնի խանգարում: Հորմոնալ ակտիվությունը ևս քնի հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է: Անբավարար քանակով քնելը կարող է ազդել ավելի քան 10 հորմոնի արտադրման վրա, որոնք ազդում են ախորժակի, վերարտադրողական, սրտի, հոգեկան առողջության վրա:

Նյութափոխանակության խնդիրներ: Հորմոնալ անհավասարակշռությունն ազդեցություն է ունենում նաև նյութափոխանակության համակարգի աշխատանքի վրա: Հորմոնները խթանում են նյութափոխանակությունը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․