Երբ է ընդեղենը վտանգավոր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Mirkrasoty.life-ը գրում է, որ ընդեղենն առողջ սննդակարգի անբաժան մասն է։ Դրանք պարունակում եք հագեցած ճարպաթթուներ, միկրոէլեմենտներ, վիտամիններ, բուսական ծագման սպիտակուցներ։ Ընդեղենն օգնում է կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, լավացնում է հիշողությունը և մի շարք այլ դրական հատկություններ ունի։ Սակայն ընդեղենը ևս կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ Այդ պատճառով էլ կարևոր է իմանալ, թե ինչպես են ընդեղենի տեսակներն ազդում օրգանիզմի վրա։

Նախ, հաշվի առեք այն հանգամանքը, որ ընդեղենը մեծ քանակով կալորիաներ է պարունակում (100 գրամում՝ մոտավորապես 600 կիլոկալորիա)։ Սա նշանակում է, որ ընդեղենի ցանկացած տեսակ կարելի է օգտագործել քիչ քանակով։ Դրանք կարող են նաև ալերգիա առաջացնել, հետևաբար՝ հակացուցված են անհատական անընկալունակության դեպքում։

Ինչով կարող է վնասակար լինել ընկույզը։ Ընկույզն առողջության համար կարող է վտանգավոր լինել չափից շատ օգտագործելու դեպքում։ Այդ դեպքում կարող են զարգանալ հետևյալ խնդիրները.

դիաթեզ
նշագեղձերի բորբոքում
աղիների գրգռվածություն
արյան բարձր մակարդելիություն
ցան բերանում
գլխուղեղի անոթների սպազմ։
Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում ընկույզ օգտագործել։ Այն խտացնում է կաթը։

Ինչով կարող է վնասակար լինել պնդուկը։ Պնդուկի օրվա թույլատրելի չափաքանակը 50-60 գրամ է, այն գերազանցելու դեպքում կարող եք անցանկալի հետևանքների բախվել։ Խորհուրդ տրվող չափաքանակի գերազանցումը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են.

նյութափոխանակության խանգարում և որովայնի գերծանրաբեռնվածություն
ալերգիա յուրացման անհատական անկարողության դեպքում
գլխուղեղի անոթների սպազմ, միգրեն
լյարդի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարումներ։
Պնդկուկի մեծ քանակով օգտագործումից հարկավոր է խուսափել նաև ճարպակալման դեպքում։

Ինչով կարող է վնասակար լինել նուշը։ 100 գրամ նուշը 609 կիլոկալորիա է պարունակում։ Օրվա չափաբաժինը գերազանցելու դեպքում կարող են նկատվել մի խումբ խնդիրներ, այդ թվում.

ավելորդ քաշ
տախիկարդիա
նյարդային համակարգի խանգարումներ
ալերգիա յուրացման անհատական անկարողության դեպքում (առաջացնում է գլխապտույտ)։
Հարկավոր է խուսափել նաև չհասած պտուղների օգտագործումից։ Դրանք թթու են պարունակում, որը նույնիսկ փոքր քանակով օրգանիզմում հայտնվելու դեպքում կարող է թունավորման պատճառ դառնալ։

Ինչով կարող է վնասակար լինել մշկընկույզը։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 3-ից ավելի մշկընկույզ չօգտագործել։ Դրա ավելորդ քանակը կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

ճնշման տատանումներ
առիթմիա
սրտխառնոց
փսխում
ալերգիա
մկանային թուլություն
քնկոտություն։




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․