Ինչ է մաստոպաթիան և ինչպես ազատվել դրանից ժողովրդական բաղադրատոմսերի օգնությամբ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Մաստոպաթիան կանանց ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը սովորաբար զարգանում է 30-50 տարեկանում և կարող է դառնալ կրծքագեղձի քաղցկեղի պատճառ:

Սա է պատճառը, որ հարկավոր է հնարավորինս շուտ ախտորոշել այս հիվանդությունը, որը հիմնականում դրսևորվում կրծքագեղձի կոշտացումների տեսքով: Ցանկալի է կանխարգելիչ նպատակներով պարբերաբար բուժզննում անցնել, ինչը հանարավորություն կտա խուսափել հետագա բարդություններից: Սակայն կան նաև շատ պրոցեդուրաներ, որոնք կարելի է անել տնային պայմաններում և որոնք կօգնեն կանխել հիվանդությունը:

Բոլոր կանայք, հատկապես՝ միջին տարիքի, պետք է մշտապես հետևեն իրենց կրծքի ձևին ու պրկությանը՝ ամեն ամիս դաշտանային ցիկլի 7-10-րդ օրն ինքնուրույն զննելով կուրծքը: Հարկավոր է պառկել, հանգստանալ, այնուհետև ձախ ձեռքի մատներով ուշադիր շոշափել աջ կուրծքը, իսկ աջ ձեռքի մատներով՝ ձախ կուրծքը: Այդ ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ցավոտ զգացողություններին, անհարթություններին ու կոշտացումներին: Այս ամենից հետո կուրծքը հարկավոր է զննել հայելու առջև՝ ձեռքերը վեր բարձրացնելով, իջեցնելով և ազդրերին դնելով: «Ինքնազննման» վերջում անհրաժեշտ է բթամատով ու ցուցամատով սեղմել պտուկները՝ համոզվելու համար, որ արտադրություն չկա: Ցանակացած խանգարման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկին: Բարեբախտաբար՝ մաստոպաթիաների մեծ մասը բարորակ ուռուցք են լինում և շատ հեշտ բուժվում են անռանց վիրահատական միջամտության:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդական լավագույն բաղադրատոմսերը, որոնք կօգնեն բուժել մաստոպաթիան և կանխել դրա առաջացումը:

Ինչպես բուժել մաստոպաթիան տնային պայմաններում

Մաստոպաթիայի կանխարգելման համար հարկավոր է հրաժարվել արևի տակ երկար ժամանակ անցկացնելուց և տաք լոգանքից: Շատ օգտակար է նաև պարբերաբար մարզվելը և ջրով ու օդով կոփվելը, ինչը կակտիվացնի այն հորմոնի արտադրությունը, որը սովորաբար նշանակվում է մաստոպաթիայի բուժման ժամանակ:

Մաստոպաթիաների բուժման ու կանխարգելման մեջ մեծ դեր է խաղում նաև բուսաբուժությունը: Շատ օգտակար է ամեն օր (ցերեկը) կրծքին ու պտուկներին երիժնակի յուղ (репейное масло) քսելը, իսկ երեկոյան կռատուկի տերևներով կոմպրես դնելը: Յուղը պատրաստելու համար անհրաժեշտ է 100 գրամ թաղիքավոր կռատուկի չոր արմատները սրճաղացով մանրացնել, ավելացնել 300 մլ արևածաղկի յուղ և թրմել 10 օր:

Շատ արդյունավետ են նաև քերած բազուկով ու մեղրով կոմպրեսները (3:1 հարաբերակցությամբ):

Նաև կարելի է ախտահարված հատվածներին քսել չորացրած ու մանրացրած ծիծեռնախոտի յուղ (1 թ.գ. ծիծեռնախոտին ավելացնել 2 թ.գ. հալած կարագ): Վերոնշյալ բոլոր դեպքերում բուժման կուրսը տևում է 3 շաբաթ:

Շատ օգտակար է նաև օրական 2-3 անգամ 1 ճ.գ. խնկեղեգի (аир) խյուս ուտելը: Սա կօգնի նաև ֆիբրոմիոմայի դեպքում:

Ժողովրադական բժշկության մեջ մաստոպաթիաների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել կեչու, լորենու, մոշի, հաղարջի, եզան լեզվի, երիժնակի տերևները: Դրանք կարելի է օգտագործել ինչպես աղցանների մեջ, այնպես էլ թթու դրած կամ չորացրած վիճակում:

Սակայն բոլոր բուժիչ միջոցներից ամենաարդյունավետը ծիծեռնախոտն է: Այս բույսի արմատների հյութը հարկավոր է խմել օրական 2-3 անգամ 10-ական կաթիլ, սակայն ամեն օր ավելացնել ևս մեկ կաթիլ, մինչև չափաբաժինը հասնի 20 կաթիլի: Ծիծեռնախոտի արմատների հյութից հետո անհրաժեշտ է խմել անանուխի կամ երիցուկի թեյ: Բուժման կուրսը տևում է 3 շաբաթ:

Շատ օգտակար է նաև փշոտ կառը (татарник колючий). Հարկավոր է փշոտ կառի տերևներն ու ծաղիկները թրմել կագորի մեջ (1:10 հարաբերակցությամբ) և 10 օր շարունակ ընդունել օրական 2 թ.գ. ուտելուց առաջ:

Կարելի է նաև օգտագործել երիտասարդ պնդուկների տերևների ու կեղևների (մայիս-հունիս ամիսներին) ոգեթուրմը (հարկավոր է թրմել օղու մեջ՝ 1:10 հարաբերակցությամբ): Այն պետք է ընդունել օրական 2-3 անգամ 2 թ.գ.: Բուժման կուրսը տևում է 3 շաբաթ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․