Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Այս ըմպելիքը կօգնի մաքրել աղիները, լավացնել նյութափոխանակությունը։ Արդյունքը հատկապես նկատելի կլինի, եթե այս ամենը համադրեք ճիշտ սննդակարգի ու ֆիզիկական վարժությունների հետ։
Ըմպելիքի միջոցով կկարողանաք օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Այն պատրաստվում է երեք բաղադրիչից՝ սալոր, կիտրոն և չիայի սերմեր։
Բաղադրիչներ
• 1 ճաշի գդալ չիայի սերմեր
• 3 սև սալոր
• 200 մլ ջուր
• 1 կիտրոն։
Պատրաստման եղանակը։ 200 մլ ջրի մեջ թրջեք 3 սալորը, թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան հանեք սալորը, ավելացրեք չիայի սերմերն ու կիտրոնի կեսը։ Թողեք 5-10 րոպե։ Կերեք սալորը։ Լավ խառնեք գդալի օգնությամբ, խմեք փոքր կումերով։
Արդյունքը կարող եք նկատել արդեն մեկ շաբաթ անց։