Ընկույզի օգտակար հատկությունները. ում է այն հակացուցված


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ընկույզի օգտակարության ու առողջարարության մասին հաճախ լեգենդներ են պտտվում: Այն երիտասարդացնում ու վերածնում է օրգանիզմը, այն այնքան հարուստ է բազմաթիվ վիտամիններով ու հանքանյութերով, որ կարելի է միայն ընկույզ ուտելով ստանալ բոլոր հնարավոր օգտակարն նյութերը․․․

Այս պնդումների մեծ մասը համապատասխանում է իրականությանը: Սակայն ամեն ինչ այդպես միանշանակ չէ: Հենց այդ պատճառով Aroxj.am-ը ներկայացնում էընկույզի օգտակար ու առողջարար հատկությունները, ինչպես նաև այն դեպքերը՝ երբ ընկույզ ուտելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:

Ինչ օգտակար նյութեր ու վիտամիններ է պարունակում ընկույզը

100 գրամ ընկույզը պարունակում է 16 գրամ սպիտակուց, 60 գրամ ճարպ, 11 գրամ հանքանյութեր, 2 գրամ զոլա, 4 գրամ ջուր: Ընդամենը 100 գրամ ընկույզը պարունակում է 654 կիլոկալորիա: Բացի այդ այն պարունակում է վիտամիններ B1, PP, E, C, A հակաօքսիդանտների մեծ խումբ, կարոտին, սելեն, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, կալիի և մի շարք այլ օրգանիզմին այդքան անհրաժեշտ օգտակար նյութեր:

Ինչին է օգտակար ընկույզը

Ընկույզը օրգանիզմի տոնուսի կարգավորման հզոր միջոց է: Այն ունի իմունիտետը բարձրացնելու յուրահատուկ հատկություններ: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ ընկույզի միջոցով հնարավոր է բուժել բարորակ ուռուցքները, այն գրեթե չեզոքացնում է օրգանիզմի ցանկացած բորբոքային պրոցես: Օգտակար է անքնության, սթրեսների դեպքում: Սակայն այս ամենը ինչ-որ գիտական խմբերի հետազոտությունների արդյունք են: Հիմնականում ընկույզին վերագրվող օգտակարար ու առողջարար հատկությունները հեևյալն են՝

Ընկույզում ֆոսֆորի առկայությունը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարադակի նվազմանը
Ընկույզը բարձրացնում է իմունիտետը հատկապես բջիջների մակարդակով, դրա արդյունքում այն դառնումէ հզոր հակաբորբոքային միջոց
Ընկույզում առկա վիտամին, A-ն, E-ն, կերոտինը օգտակար են արյան բաղադրության համար, դրա հետևանքով ընկույզը ունի երիտասարդացնող, իսկ ավելի ճիշտ ծերացումը դանդաղեցնող հատկություն

Այն նպասոտւմ է տղամարդկանց էրեկտիլ ֆունցկիան ու բարձրացնում է սեռական ակտիվությունը
Ունենալով բազմաթիվ հակաօքսիդանտներ, ընկույզը ամրացնում է լյարդի ու երկարների պատերը, այդպիսով կանխարգելելով ճարպերի ներծծումը պատերին: Արդյունքում ընկույզը օգտակար է դառնում սրտանոթային համակարգի, էնդոկրին հիվանդությունների կանխարգելման համար
Ընկույզում առկա օգտակար նյութերը նպաստում են ստամոքսի խոցերի <<փակմանը>>, կանխարգելում են էրոզիաների առաջացումը: Այն օգտակար է մարսողության համակարգին

Ում է հակացուցված ընկույզը

Առաջին հերթին այն ունի անհատական ազդեցության հավանականություն: Սպիտակուցների ու ճարպերի բարձր քանակությունը կարող է բացասաբար ազդել ալերգիկների վրա: Սակայն կան հիվանդություններ ու առողջական խնդիրներ որոնց դեպքում անհրաժեշտ է խուսափել ընկույզի գործածումից: Դրանք հետևյալն են՝

Փսորիազ, նեյրոդերմիտ, էկզեմա
Աղեստամոքսային տրակտի ՝ հատկապես տասներկումատյա աղու հիվանդությունների դեպքում
Արյան մակարդելիության խախտումների դեպքում
Չնայած ընկույզի օգտակար հատկություններին, եթե դուք նույնիսկ վերոնշյալ հիվանդություններից և ոչ մեկը չունեք, բժիշկները խորհուրդ են տալիս օրը 100 գրամից ավելի ընկույզ չօոգտագործել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Տարատեսակ օգտակար դ...

Ընթերցվող․․․