Ակնաբույժը բացատրել է՝ ինչպես կարելի է պաշտպանել աչքերը համակարգչի վնասակար ազդեցությունից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելը խիստ բացասաբար է անդրադառնում աչքերի վրա՝ աստիճանաբար վատթարացնելով տեսողությունը, սակայն ժամանակակից մարդկանց կյանքում համակարգիչները շատ մեծ դեր են խաղում, քանի որ շատերի աշխատանքային հիմնական գործիքը հենց համակարգիչներն ու տարատեսակ գաջեթներն են:

Նման դեպքերում տեսողությունը չվատթարացնելու ու աչքերը պաշտպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս միջոցներ ձեռնարկել ու ժամանակ առ ժամանակ հատուկ վարժություններ կատարել:

Ինչպես նշել է բժիշկ-ակնաբույժ Միխայիլ Բելին ամենօրյա միօրինակ աշխատանքը համակարգչի առջև հանգեցնում է տեսողության սրության համար պատասխանատու մկանի հանգստացման, ինչի հետևանքով այն չի գործում ու աստիճանաբար թուլանում է: Փաստացի՝ այս դեպքում մկանի չի զարգանում ու չի աշխատում: Սա նշանակում է մշտապես համակարգչից նույն հեռավորության վրա նստած աշխատելու դեպքում այն հարմարվում է այդ դիրքին ու տեսողությունն սկսում է վատթարանալ:

 

 

Համակարգչի էկրանից մշտապես նույն հեռավորության վրա նստած աշխատելու հետևանքով մկանի ակտիվության նման նվազման դեպքում մարդիկ հաճախ նկատում են, որ աշխատանքից հետո դժվարանում են գիրք կարդալ, քանի որ տեսողությունն աղոտացել է ու վատթարացել: Սա է պատճառը, որ նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար մարզել աչքերը:

Ակնաբույժը խորհուրդ է տալիս կանոնավոր վարժություններ անել ու մարզել մկանները՝ կենտրոնացնելով հայացքն ավելի հեռու օբյեկտների վրա: Հարկավոր է ժամանակ առ ժամանակ կտրվել աշխատանքից ու նայել ծառերին, ամպերին, մեքենաներին, գովազդային ցուցանակներին ու տարբեր հեռավորությունների վրա գտնվող այլ օբյեկտներին:

Ընդ որում՝ հարկավոր է նայել ինչպես շատ մոտ օբյեկտներին, այնպես էլ շատ հեռու: Նման մարզումներն ակտիվացնում են աչքերի մկաններն ու ստիպում են աշխատել, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս կատարել այս պարզ վարժությունն օրական մի քանի անգամ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․