Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հաճախ սերը իրոք վարդագույն ակնոցներ է դնում կանանց աչքերին, և նրանք սկսում են մտածել, որ, եթե գնում են ժամադրության կամ առավոտյան արթնանում նրա կողքին, ուրեմն ամեն ինչ իդեալական է:
Մինչդեռ միշտ չէ, որ այդպես է: Կփորձենք օգնել Ձեզ երրորդ աչքով նայելու Ձեր հարաբերություններին ու պարզելու' անտարբեր է արդյոք նա:
1. Չի կարոտում: Եթե Ձեր սիրելին հակված չէ առավել հաճախ տեսնել Ձեզ, չի զանգում աշխատանքային ընդմիջումների ընթացքում, իսկ երկար բաժանումից հետո հանդիպելիս խոսում է այնպես ասես 1 ժամ առաջ եք տեսնվել, ուրեմն նա անտարբեր է:
2. Խուսափում է աչքերիդ մեջ նայելուց: Եթե ժամադրության ընթացքում նա նայում է պատին, իր ձեռքին կամ, անգամ, քո բլուզի բացվածքին, ապա կարող ես վստահ լինել, որ եթե անգամ հետաքրքրում ես նրան, ապա միայն սեքսուալ տեսանկյունից: Եթե պարբերաբար նկատես, որ նա ոչ միայն չի նայում քեզ, այլև շրջվում է այլ կողմ, անհամբերության նշաններ ցույց տալիս, օրորվում աթոռի վրա, ուրեմն քո ընկերակցությունը նրա համար ամենահաճելին չէ:
3. Դու առաջնային չես: Եթե նա ունի բազմաթիվ զբաղմունքներ, հետաքրքրություններ ու դու դրանց թվում առաջատարը չես, ապա արագ հետևություններ կատարիր: Եթե նա նախընտրում է ոչ թե տեսնել քեզ, այլ հանդիպել ընկերներին, զբաղվել այլ գործերով կամ, անգամ, քնել, ապա վստահաբար հարաբերությունները խզելու ժամանակն է:
4. Արգելում է մտնել իր տարածք: Այո, եթ նկատում եք, որ նա նախընտրում է չխոսել իր մասին, Ձեզ իր տուն չի հրավիրում, չի ծանոթացնում ընկերների ու ընտանիքի անդամների հետ, ուրեմն ամեն ինչ պարզից էլ պարզ է. նա լուրջ մտադրություններ չունի Ձեզ հետ կապված:
5. Չի հետաքրքրվում Ձեզնով: Սիրող տղամարդիկ սովորաբար հարցեր են տալիս իրենց կանանց մանկությունից և այլ քաղցր հուշերից, որպեսզի նա սկսի պատմել, իսկ իրենք սիրով վայելեն այդ պատմությունը: Եթե Ձեր ընտրյալը նման հարցեր չի տալիս, ավելին, չի լսում, երբ ինքներդ եք ինչ-որ բա պատմում, լավ նշան չէ:
6. Նա չի զանգում ու չի գրում հենց այնպես: Նա երբեք չի զանգում առաջինը, կամ չի զանգում պարզապես իմանալու, թե ինչպես ես: Երբ հիվանդ ես, նա չի գալիս և չի խնամում քեզ, այլ բավարարվում է մի դատարկ զանգով: Այսպիսի տղամարդը կարող է նաև ժամադրությունը չեղյալ համարել նշանակված ժամից մեկ ժամ առաջ:
7. Երբեք չի ասում «մենք»: Նա չի ցանկանում խոստովանել, որ դուք ընդհանուր ինչ-որ բան ունեք, թեկուզ, պլաններ այդ երեկոյի համար: Չի ցանկանում խոսել ապագայից և փակում է Ձեր սկսած խոսակցությունը:
8. Նա Ձեզնից ոչ մի նկար չունի: Սիրող տղամարդը ամբողջ մեկ օր կտրամադրի, որ գտնի Ձեր փոքր ժամանակվա կամ դպրոցահասակ նկարները՝ ուղղակի հետաքրքրությունից ելնելով: Եթե նման հետաքրքրություն չկա, ավելին, նա չի ցանկանում Ձեզ հետ նկարվել իսկ, եթե անգամ նկարվում է, պահանջում է չգցել այդ նկարները համացանց, ապա մտածելու բան անգամ չկա. նա անտարբեր է:
9. Անկողնում նա միայն իր մասին է մտածում: Սա լավագույն ձևն է' հասկանալու՝ կարևոր եք նրա համար, թե' ոչ: Եթե նրա համար միևնույնն է' դուր է գալիս Ձեզ պրոցեսը, թե ոչ, եթե նա անգամ չի փոխում իր քնքշանքներն, այլ անգիրի պես կրկնում է դրանք ամեն անգամ, ուրեմն, ցավոք, Ձեզ բաժին է հասել այն տիպը, որից ավելի լավ է հեռու մնալ: Անգամ բաժանության ցավը այնքան դաժան չէ, որքան գիտակցումը, թե Ձեզ վրա թքած ունեն: