Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Այսօր ավելորդ կիլոգրամներից ազատվելու հարցը բավականին արդիական է:
healthylivinghouse.com-ը ներկայացնում է հիանալի մի բաղադրատոմս, որը շատ արագ ու հեշտ է պատրաստվում:
Այդ ըմպելիքը հարկավոր է պատրաստել ամեն առավոտ,մի մասը ընդունել քաղցած փորին, իսկ մնացած մասը պահել սառնարանում՝ երեկոյան ընդունելու համար :
Այսպիսով, այդ ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է
1 թ/գ մեղր
2 ճ/գ աղացած դարչին
1 լիտր ջուր
Պատրաստման եղանակը՝
§ Վերցրեք փոքր կաթսա և նրա մեջ խառնեք մեղրը, դարչինն ու ջուրը:
§ Խառնուրդը եռացրեք
§ Լցրեք խառնուրդը բաժակի մեջ ու բաժանեք այն 2 մասի:
Օգտագործումը՝
1-ին կես բաժակը խմեք նախաճաշելուց 1 ժամ առաջ, իսկ 2-րդը՝ քնելուց առաջ:
Առավոտյան չափաբաժինը միշտ օգտագործեք քաղցած փորին: Բացի օրգանիզմը մաքրելուց, այս եզակի ըմպելիքը կօգնի առանց առողջությանը վնաս պատճառելու նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Հավելյալ խորհուրդներ
Այդ ըմպելիքի կանոնավոր օգտագործումը կարողէ օգնել ձեզ առանց ամենօրյա սննդակարգում փոփոխություն կատարելու մեկ շաբաթում ազատվել 3 կգ-ից:
Մեղրն ավելացրեք այն ժամանակ, երբ ջուրը կեռա ու մի փոքր կսառչի, այդ կերպ դուք կկարողանաք պահպանել նրա սնուցող նյութերն ու օգատկար հատկությունները:
Ինչ ազդեցություն է թողնում այդ ըմպելիքը օրգանիզմի վրա
Այդ ըմպելիքի արդյունավետությունը կայանում է նրանում, որ այն կանխում է օրգանիզմում ճարպերի կուտակումը: Սակայն կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ մեղրը, շնորհիվ իր հակաօքսիդանտային հատկությունների, աշխատում է մի քանի մակարդակներում:
Դարչինը ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա, որն էլ իր հերթին թույլ է տալիս օրգանիզմին կանխել ճարպերի կուտակումը: Հարկավոր է նշել, որ դարչինն առավել շատ այրում է գոտկատեղի հատվածում առկա ճարպը: