Ցավի 7 տեսակ, որոնց պատճառը սթրեսն է


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Քրոնիկ սթրեսը մարդու ամենավատ թշնամիներից է: Այն ազդում է ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա: Estet-portal com-ը ներկայացրել է ցավի 7 տեսակ, որոնց պատճառը սթրեսն է:

Լարվածության գլխացավ: Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում: Այս դեպքում գլխացավը բնորոշվում է սեղմող կամ ճնշող ցավով գլխի, ճակատի, ծոծրակի հատվածներում: Կարող է ուղեկցվել լույսի և ձայնի նկատմամբ գերզգայունությամբ, կենտրոնանալու դժվարությամբ, ախորժակի անկմամբ:

Ցավ կրծքավանդակում: Քրոնիկ սթրեսը «կանաչ լույս» է վառում աթերոսկլերոզի համար, որն իր հերթին՝ վաղ թե ուշ հանգեցնում է անոթների, սրտի իշեմիկ հիվանդությունների, ինսուլտի: Բացի այդ՝ սթրեսը կարող է հանգեցնել նաև զարկերակային ճնշման բարձրացման: Սթրեսի հետևանքով կրծքավանդակում առաջացող ցավը կարող է չանցնել նույնիսկ դեղամիջոցներ ընդունելու դեպքում, տևել նույնիսկ մի քանի օր: Հիվանդը կարող է շնչելու դժվարություններ ունենալ, ուժեղ հոգնածություն, տագնապայնության, անհանգստության զգացում ունենալ:

Աղեստամոքսային տրակտի խնդիրներ: Գաստրիտ, խոց, քրոնիկ հիվանդություններ… սրանք ընդամենը խնդիրների մի մասն են, որոնք կարող են զարգանալ քրոնիկ սթրեսի հետևանքով: Օրգանիզմը, որն ապրում է մշտական լարվածության պայմաններում, հրաժարվում է ճիշտ մշակել սնունդը՝ առաջացնելով ցավեր որովայնի հատվածում:

Ցավ իրանի, ուսերի հատվածում: Այս հատվածն առավել խոցելի է սթրեսի համար: Քրոնիկ սթրեսի հետևանքով իրանի մկանները մշտապես գերլարված են, ինչի հետևանքով սեղմում են նյարդերն ու անոթները՝ խոչընդոտելով արյան նորմալ հոսքը, առաջացնելով մկանային սպազմ:

Մեջքի ցավ: Մկանների լարվածության հետևանքով կարող է ցավել նաև մեջքը: Որոշ հետազոտողներ պնդում են, որ այն առավել հաճախ նկատվում է մարդկանց շրջանում, ովքեր հեշտությամբ են նյարդայնանում, քննադատում իրենց, ովքեր պերֆեկցիոնիստ են, նպատակասլաց, կարգապահ և պատասխանատու:

Ցավ ազդրերում: Սա այդքան էլ հաճախ չի հանդիպում: Այս դեպքում ցավը կարող է ուղեկցվել նաև կաշկանդվածության զգացմամբ: Հիվանդը թուլություն, քրոնիկ հոգնածություն է զգում, երբեմն նկատվում է նաև ախորժակի անկում, ջերմության բարձրացում:

Ցավ ծնկներում: Պսիխոմատիկայի մասնագետները պնդում են, որ ծնկների հետ կապված խնդիրներ ունենում են մարդիկ, ովքեր զգում են շրջապատի ճնշումը, կյանքում հենարանի և մտերիմների աջակցության կարիքն ունեն:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․