7 hզոր բույսեր, որոնք օրգանիզմում ոչնչացնում են ճիճուներին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Մակաբույծներից չազատվելը կհանգեցնի առողջական շատ խնդիրների: Որոշ մակաբույծներ ձվադրում են և առաջացնում են անքնություն, գրգռվածություն և քոր, ուրիշները հանգեցնում են անեմիայի, քանի որ սնվում են արյան կարմիր բջիջներով, նաև կան այնպիսիք, որ ուտում են մարդու սնունդը:

Ներկայացնում ենք աղիքային մակաբույծների առաջացման առավել տարածված գործոնները՝

Վատ հիգիենա
Վատ սանիտարական վիճակ
Շրջագայություններ
Իմունային թույլ համակարգ
Մակաբույծները տարիներ շարունակ կարող են լինել աղիներում՝ ոչ մի ախտանիշ չդրսևորելով:

Այնուամենայնիվ, ահա դրանց առաջացման ամենատարածված նշանները՝

Քաշի կորուստ
Փքվածություն և գազ
Փորլուծություն
Հոգնածություն
Որովայնի ցավ
Սրտխառնոց կամ փսխում
Ներքին մակաբույծների առաջացումը հանգեցնում է մեծ թվով առողջական լուրջ խնդիրների:

Մակաբույծները բնական և անվտանգ ճանապարհով վերացնելու համար կարող եք բույսեր օգտագործել, որոնցից այս 7-ն առավել արդյունավետ են՝

Ծոթրին

Ծոթրինի հակաբակտերիալ հատկությունները մակաբույծների աճը կանխում են օրգանիզմի բնական պաշտպանական համակարգի արթնացման միջոցով: Ծոթրինը նաև վերացնում է աղիքային միկրոօրգանիզմները:

Սխտոր

Ունի հզոր հակասնկային հատկություններ, որոնք իդեալականորեն հարմար են ներքին մակաբույծների վերացման համար: Սխտորը վերացնում է վնասակար միկրոօրգանիզմները և խթանում է օրգանիզմից ծանր մետաղների հեռացումը: Նաև վանում է լվերին, տզերին, մոծակներին:

Սև հունական ընկույզ

Մաքրում է արյունը և աղիները, բուժում է սնկային վարակները: Պետք է սև հունական ընկույզի հյութը խմեք կամ հեղուկն օգտագործեք ներքին մակաբույծների վերացման համար:

Դիատոմային հող

Կլանում է մեթիլ սնդիկը, E. Coli-ն, վիրուսները և էնդոտոքսինները, ոչնչացնում է աղիքային մակաբույծները, օրգանիզմից հանում է տոքսինները և կարգավորում է աղիքային ֆլորան:

Դառը օշինդր

Օշինդրի ծաղիկներն ու տերևները սովորաբար օգտագործվում են ստամոքսի հետ կապված խնդիրների լուծման համար: Դրա հակամիկրոբային հատկությունները բուժում են վարակները և վերացնում են աղիքային որդերը: Խորհուրդ չի տրվում հղիներին և կերակրող մայրերին:

Մեխակ

Միակ բույսն է, որը կարող է ամբողջովին քայքայել մակաբույծի ձվերը: Մեխակի եթերայուղի հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային հատկությունները վերացնում են ներքին մակաբույծները: Մեխակն ավելի արդյունավետ է օշինդրի և սև հունական ընկույզի համադրությամբ:

Օրեգանոյի յուղ

Ունի հզոր հակաբակտերիալ, հակասնկային, հակամակաբուծային և հակավիրուսային հատկություններ: Վերացնում է մանրէային միջավայրն աղիքային տրակտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․