Ձվարանների կիստա. 6 նշան, որոնք կանանց մեծ մասն անուշադրության է մատնում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ձվարանների կիստան բարորակ գոյացություն է, որը բավական հաճախ է հանդիպում: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ դեպքերի մեծամասնությունում, որպես այդպիսին, ախտանշաններ չեն նկատվում, կիստաները հիմնականում հայտնաբերվում են ուլտրաձայնային հետազոտության ընթացքում:

Կիստաների առաջացման պատճառ կարող են դառնալ մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հորմոնալ և դաշտանային ցիկլի խանգարումները, հիպոթիրեոզը, էնդոկրին հիվանդությունները: Խորհուրդ է տրվում պարբերաբար գինեկոլոգի այցելել և կանխարգելիչ զննում անցնել:

6 նշան, որոնք վկայում են կիստաների առկայության մասին

դաշտանային ցիկլի խանգարումներ
ցավ որովայնի ստորին հատվածի աջ կամ ձախ կողմերում, որն ուժեղանում է ցիկլի ընթացքում
որովայնի փքվածություն, ծանրության զգացում
տհաճ զգացողություններ սեռական ակտի ընթացքում
հաճախակի միզարձակում
քաշի ավելացում՝ որոշ դեպքերում:
Երբ դիմել բժշկի

Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե նկատում եք հետևյալ նշանները.

անսպասելի ուժեղ ցավ որովայնի հատվածում
բարձր ջերմություն, փսխում
ընդհանուր թուլություն, ուշագնացություն, հաճախացած շնչառություն:
Կիստայի հետևանքով առաջացող ուժեղ ցավը կարող է վկայել դրա պատռման մասին: Ձվարանի կիստայի բուժումը կարող է կատարվել դեղորայքային կամ վիրաբուժական միջամտության միջոցով, ինչը կախված է հետազոտությունների արդյունքներից:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․