3 փաստ կեսարյան հատմամբ մայրացած կանանց մասին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Մայր լինենլը հեշտ չէ, այս աշխատանքը պահանջում է մեծ ջանքեր և ենթադրում հսկայական պատասխանատվություն: Կեսարյան հատում վերապրելը պահանջում է հոգու ամրություն և կամքի ուժ: Այս կանայք իսկական հերոս են:

1. Նրանք քաջաբար դիմակայում են վիրահատության հետևանքներին
Թվում է, թե կեսարյան հատումն արդեն սովորական դարձած վիրահատություն է, սակայն այն իրականում համարվում է չափազանց բարդ և լուրջ վիրահատություն: Կեսարյան հատումը լուրջ ռիսկեր է պարունակում թե՛ մոր և թե՛ երեխայի համար:

Բացի այդ՝ կինն այդ պահին միայնակ է, առանց ամուսնու և հարազատների ներկայության, և սա բավականին մեծ հոգեբանական ճնշում է:

Սա մի պայքար է սեփական վախի և կամքի ուժի միջև: Այս կանանց իրենց դեռ չծնված մանկիկի հանդեպ տածած անվերապահ սերն է, որ նրանց ուժ է տալիս հաղթահարելու նման ծանր վիրահատությունը:

2. Նրանք չգիտեն՝ արդյոք ամեն ինչ կարգին է, մինչև չեն լքում վիրահատարանը
Այս պարագայում, երեխայի լույս աշխարհ գալով, մոր կյանքին սպառնացող ռիսկը դեռևս չի չեզոքանում: Ինչպես և ցանկացած վիրահատության դեպքում, բժիշկները չեն կարող հստակ ասել, որ ամեն ինչ բարահաջող է անցել, քանի դեռ անզգայացման էֆեկտը չի անցել:

Բացի այդ՝ կա մի փաստ, որը քչերին է հայտնի: Կեսարյան հատման ժամանակ կինը գիտակից է, նա չի զգում ցավ, բայց զգում է բոլոր շարժումները, որ կատարվում են նրա ներսում: Սա չափազանց տհաճ զգացողություն է, և եթե կինը դրա մասին նախապես տեղյակ չէ, ապա սա կարող է լուրջ տրավմա լինել նրա համար: Եվ, այնուամենայնիվ, կանայք գնում են այս քայլին, քանի որ արդյունքն անգնահատելի է:

3. Նրանք անցնում են իրանց հետվիրահատական շրջանն իսկական հերոսուհիների պես
Երեխայի ծնվելուց հետո մոր ողջ աշխարհը պտտվում է մանկիկի շուրջ: Երեխային խնամելն ինքնին հոգնեցնող և ուժասպառ անող է, իսկ հիմա պատկերացրեք այդ ամենն անել՝ մեծ ցավ զգալով: Այո՛, մեծ ցավ և անհարմարություն, որը հետվիրահատական շրջանի անբաժանելի մասն է:

Եվ այս ամենը հաղթահարելը նրանց էլ ավելի ուժեղ է դարձնում: Անկախ բոլոր դժվարություններից՝ նրանք դա անում են առանց բողոքելու, ժպիտով և իրենց հոգու ողջ սիրով: Նրանք այս ամենն անում են իրենց երեխայի համար, որպեսզի նրանց մանկիկը լինի առողջ և երջանիկ:

Եվ այն սպին, որ նրանք կրում են, հպարտության, տոկունության, կամքի ուժի և անսահման սիրո նշանն է:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․