Ծնողների անկյուն. երբեք մի արգելեք այս 10 բաները երեխային


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Կան բաներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արգելել երեխաներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1. Ինքնուրույն սնվել

Ավելի հեշտ է երեխային կերակրելը, քանի որ ինքնուրույն ուտելու դեպքում նա բավականին երկար ժամանակ կվատնի և կկեղտոտի և՛ հագուսը, և՛ շրջապատում եղած ամեն ինչ: Սակայն փոքրիկը պետք է սկսի սովորել, իսկ սա կլինի ինքնուրույնության նրա առաջին դասը:

2. Օգնել

Եթե ծնողներն անընդհատ հրաժարվեն երեխայի օգնությունից, ապա նա ալարկոտ մարդ կմեծանա: Հարկավոր է թույլ տալ, որ երեխան օգնի ի ուժերի ներածին չափով, սակայն ուշադիր լինել, որ նա չվնասվի իրեն կամ որևէ մեկին: Բացի այդ, հարկավոր է երեխային գովեստի խոսքեր ասեկ և խրախուսել:

3. Նկարել

Երեխան պետք է սովորի ստեղծագործել, ուստի նա պետք է նաև նկարի: Եթե փոքրիկը կարող է նկարել պատերին ու հատակին, ապա նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է նստեցնել նրան կերակրելու համար նախատեսված աթոռին կամ նկարել նրա հետ:

4. Հագնել ու հանել հագուստը

Այս գործընթացը սկզբում կարող է դանդաղ ընթանալ, սակայն երեխան երբեք ոչինչ չի սովորին, եթե ծնողներն ամեն ինչ անեն նրա փոխարեն:

5. Աղմկել ու վազվզել տանը

Նա իհարկե կարող է դա անել նաև դրսում, սակայն ոչ բոլոր մայրիկներն են կարողանում այդքան ժամանակ հատկացնել երեխայի հետ զբոսնելուն, ուստի հարկավոր է թուլ տալ, որ նա վազվզի և թռչկոտի նաև տանը:

6. Հետաքրքրվել ու չարաճճիություններ անել բակում

Բոլոր մայրկներն էլ անհանգստանում են երեխաների համար, սակայն ոչ մի դեպքում չի կարելի սահմանափակել նրանց զարգացումը: Հարկավոր է հիշել, որ նա միշտ փորձելու է բարձրանալ ամենաբարձր տեղերը, վազվզելու է և կեղտոտվի, սակայն հարկավոր է պարզապես նրա կողքին լինել և թույլ չտալ, որ նա վնասվի:

7. Խաղալ ջրով

Բոլոր երեխաներն էլ սիրում են խաղալ ջրով, ուստի հարկավոր է նրան հատուկ տարրաներ հատկացնել կամ գնել որևէ հետաքրքիր ջրային խաղ:

8. Ձեռք տալ իրերին, որոնք կարող են կոտրվել

Եթե տանը կան փխրուն իրեր, ապա հարկավոր է երեխայի հետ դրանք ուսումնասիրել և բացատրել, որ առանց մայրիկի չի կարելի դրանց ձեռք տալ, այլապես երեխան կփորձի վերցնել դրանք հետաքրքրությունից դրդված:

9. Իր կարծիքն ու մտքերն արտահայտել

Երեխային չի կարելի ասել, որ նա սխալ է կամ ծնողներն ավելի լավ գիտեն, որն է ճիշտ: Նա պետք է սովորի արտահայտել իր մտքերը, իսկ ծնողները պետք է լսեն: Եթե երախան որևէ բան սխալ է ասում, ապա հարկավոր է խնդրել, որ նա ապացուցի իր խոսքերը: Այս դեպքում նա կսովորի միշտ ստուգված տեղեկություններ տալ:

10. Մուլտֆիլմեր դիտել և համակարգչային խաղեր խաղալ

Երբ արդեն խոսքը բնականոն զարգացել է, այս հարցում շատ խիստ արգելքներ պետք չեն: Փոխարենն անհրաժեշտ է հատուկ ժամանակ սահմանել, որի ընթացքում կարելի է մուլտֆիլմ դիտել կամ համակարգչային խաղեր խաղալ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․