Զարմացնող և զգուշացնող երևույթներ, որ տեղի են ունենում մարմնի հետ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Մարդը, հավանաբար, էվոլյուցիայի ամենահաջող ստեղծագործությունը չէ, բայց շատ, շատ հետաքրքիր է: Մեր մարմինը բարդ համակարգ է, որը մեզ կյանք է ապահովում: Եվ ինչպես ցանկացած մեխանիզմ, այն նաև խնամքի կարիք ունի։

Բարեբախտաբար, բնությունն այն զինել է մի շարք տարբեր ազդանշաններով, որոնք կարող են ժամանակին տեղեկացնել իր տիրոջը ցանկացած խնդրի մասին։ Թեև որոշ ազդանշաններ հեռու են ակնհայտ լինելուց։

 

 

1. Մղձավանջները միանգամայն բնական են, բայց եթե դրանք զուգակցվեն այլ խնդիրների հետ, կարող են լուրջ հիվանդության ազդանշան լինել: Օրինակ, եթե ձեր խոսքը, ձեռագիրը սկսում են փոխվել, և վատ երազները թույլ չեն տալիս ամեն գիշեր քնել, սա կարող է լինել Պարկինսոնի հիվանդության առաջին ախտանիշները:

2. Շատերը սիրում են աղի սնունդ, բայց եթե դա միակ բանն է, որ գրավում է քեզ, դա արդեն հիվանդություն է։ Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ աղի տենչը վկայում է օրգանիզմում երկաթի պակասի մասին:

3. Մոռացկոտությունն ու մշտական ​​հոգնածությունը հաճախ վերագրվում են դեպրեսիայի: Այնուամենայնիվ, նման սինդրոմների դեպքում ավելի լավ է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ: Այս վիճակը կարող է նաև վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների ախտանիշ լինել։

4. Որոշ մարդիկ կարող են անհանգստություն զգալ քնած ժամանակ: Օրինակ՝ սարսուռ, դող կամ ծակոցներ։ Եթե ​​դրանք անհետանում են միայն շարժման ժամանակ, դա վկայում է անհանգիստ ոտքերի համախտանիշի մասին։ Բայց դա արդեն պայմանավորված է օրգանիզմում շատ ավելի բարդ խնդիրներով։

5. Բարձր խոլեստերինն այսօր բավականին տարածված է: Համաձայն վերջին հետազոտությունների՝ 45 տարեկանից ցածր մարդկանց մոտ ախտորոշումը բավականին հեշտ է դարձել: Աչքի եղջերաթաղանթի շուրջ հայտնվում է սպիտակ կամ մոխրագույն օղակ։ Աչքերի գույնը կարող է նույնիսկ փոքր-ինչ փոխվել

6. Չմարող ծարավն ինքնին շատ տհաճ բան է, սակայն այն կարող է նաեւ ազդարարել դիաբետի մասին։ Նախքան ինքներդ ձեզ նման ախտորոշում անելը, համոզվեք, որ ձեր սննդակարգում չափազանց շատ աղի կամ կծու կերակուրներ չկան:

7. Զայրույթի պոռթկումները պարտադիր չէ, որ ձեր բնավորության գծերի դրսեւորում լինեն։

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ դեպրեսիան միայն էներգիայի կորստի և տխրության զգացումը չէ: Դրա ախտանիշը կարող է լինել նաև ագրեսիան։

Ամեն դեպքում, ինքնաբուժումը բավականին վատ գաղափար է։ Ցանկացած շեղման դեպքում արժե դիմել մասնագետներին, այլ ոչ թե Google-ով ախտանշաններ փնտրել համացանցում և աստիճանաբար ավելի վատացնել վիճակը։



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․