Ինչով է սպիտակ կեղևով ձուն տարբերվում շագանակագույն կեղևով ձվից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Սպիտակ ու շագանակագույն ձվի միջև եղած տարբերության վերաբերյալ կան տարբեր կարծիքներ: Ոմանք կարծում են, որ շագանակագույն ձուն օգտակար ու ավելի համեղ է, քան սպիտակ ձուն: Իսկ ոմանք կարծում են, որ սպիտակ ձուն նախատեսված է տարբեր տեսակի տորթեր և քաղցրավենիքներ պատրաստելու համար:

Ներկայացնում ենք, թե ինչով է սպիտակ ձուն տարբերվում շագանակագույն կեղևով ձվից: Ինչո՞վ է օգտակար հավի ձուն։

1. Ձուն շատ սնուցող է։

Պարունակում է օգտակար վիտամիններ, միկրոտարրեր ու սպիտակուցներ: Ձվի հաճախակի օգտագործումը դրական է ազդում մազերի, տեսողության և ամբողջ օրգանիզմի վրա: Միջինում 1 հատ ձուն պարունակում է 80 կալորիա:

2. Ձվի մեջ առկա խոլեստերինը դրական է ազդում առողջության վրա։

Խոլեստերինն առկա է դեղնուցում և հավասարակշռվում է լեցիտինով (հատուկ նյութ, որն օգնում է վերամշակել ճարպն ու խոլեստերինը):

3. Ջերմային մշակման ենթարկված ձուն հում ձվից օգտակար է։

Հում ձվի մեջ երբեմն լինում են վնասակար սալմոնելլա բակտերիաներ, որոնք ջերմային մշակման ժամանակ ոչնչանում են:

4. Սպիտակ կեղևով ձուն ոչ պակաս օգտակար է, քան շագանակագույն կեղևով ձուն։

Իրականում շագանակագույն ձուն սպիտակ ձվից օգտակար չէ: Սպիտակ կեղևով ձուն ոչնչով չի տարբերվում շագանակագույն կեղևով ձվից: Ձվի կեղևի գույնը կախված է հավի տեսակից: Խայտաբղետ հավի ձուն շագանակագույն ու բաց շաքանակագույն է (բեժ), իսկ սպիտակ հավերն ածում են սպիտակ ձու: Այդ պատճառով ձու ընտրելիս խորհուրդ չի տրվում ուշադրություն դարձնել ձվի կեղևի գույնին:

5. Ձուն խորհուրդ չի տրվում պահել սուր հոտերով սննդի հետ միասին։

Շնորհիվ կեղևի պարզ կառուցվածքի՝ ձուն արագ ներծծում է կողմնակի հոտերը:



Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․